Ֆրունզիկ Մկրտչյանին պատկերող գործերից լավագույնը ճանաչվել է Միքայել Հարությունյանի աշխատանքը

"Ֆրունզիկ Մկրտչյան" Հեղինակ՝ Միքայել ՀարությունյանՄիքայել Հարությունյանը 2016-ի վերջին կազմակերպված «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես- մրցույթի հաղթողներից է: Նրա աշխատանքները «Լավագույն գեղանկար» անվանակարգում գրավել են առաջին հորիզոնականը։
Միքայելը գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող է: Նա նկարում է 10 տարեկանից, մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ունեցել է անհատական 3 ցուցահանդես, ստացել է բազում մրցանակներ: Նրա նկարի հիման վրա ստեղծվել է «Զինվորի պաշտպան» հուշամեդալը: Երիտասարդ նկարչի գործերը տեղ են գտել տարբեր գրքերում, իսկ 100-ից ավելի նկարներ գտնվում են աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Չինաստան, Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Ուկրաինա, ԱՄԷ, Հայաստան, Արցախ... Չնայած ունեցած հաջողություններին` նա կարծում է, որ ակադեմիական կրթությունը կօգնի լիարժեքորեն կայանալ։
Միքայելը նկատում է, որ այս պահին ուսումնասիրում է դասական գեղանկարչությունը, նկարչության այբուբենը, քանի որ առանց այբուբենն իմանալու չես կարող առաջ գնալ։ Նա նաև նշում է, որ նկարելը հիանալի միջոց է, որպեսզի ինքդ քեզ բացահայտես։
Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված մոսկովյան 9-րդ միջազգային մրցույթում Միքայելի «Կոտրված մանկություն» կտավն արժանացել է առաջին մրցանակի։ «Հոլոքոստ. հիշեցում և նախազգուշացում» խորագրով մրցույթին մասնակցում էր ավելի քան 1200 նկարիչ։
2016-ի դեկտեմբերի 29-ին ամփոփվել են Ֆրունզիկ Մկրտչյանին պատկերող գործերի` նախապես հայտարարված մրցույթի արդյունքները:
Միքայել Հարությունյանի աշխատանքն այս մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:

https://mamul.am/am/news/97978
09 հունվարի, 2017 թ.

Միքայել Հարությունյան

Միքայել ՀարությունյանՄիքայել Գևորգի Հարությունյանը ծնվել է1997 թ. Երևանում:
Նկարել սկսել է 11 տարեկանից:
Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ցուցահանդեսների, ինչպես նաև հասցրել է ունենալ 4 անհատական ցուցահանդես:
Արժանացել է բազում մրցանակների: 




Հայոց հայրապետի պատվերով և օրհնությամբ Միքայել Հարությունյանը վրձնում է հայոց կաթողիկոսների դիմանկարների շարք, որը շուտով տեղի կգտնի Մայր Աթոռում: Միքայելը նկարելու է բոլոր հայրապետներին, ում  լուսանկարը կամ գեղանկարը պահպանվել է:


Художник Микаел Арутюнян. Серия портретов "Католикосы Армении"


Free Joomla Lightbox Gallery

Печать