Մարիետտա Հարությունյան
Ծնվել եմ Գյումրիում: Արհեստավորի ընտանիքում:
Մանկուց շատ եմ սիրել նկարել: Նկարում էի գրիչով:
Հիշում եմ, 7 տարեկան էի, գյուղ գնացինք հյուր: Մեր բարեկամի տանը մի գյուղացի կին էլ կար: Մեծերով նստած զրուցուրմ էին, ես ել սկսեցի այդ գյուղացի կնոջը գրիչով նկարել: Հետոմորեղբորս տղան տեսավ, սկսեց բարձր ծիծաղել, նմանեցնելով կերպարին: Թուղթըձեռքիցձեռք անցավ, վերջը այդ գյուղացի կնոջձեռքին հայտնվեց: Հիսհւմ եմ երկար քիթուներ և շատ տպավորիչ դեմք: Վերցրեց պատռեց նկարը, նեղացավ ծնողներիս վրա, որ վատ են դաստիարակել ինձ, ու գնաց: Բոլորը ծիծաղում էին, շատ նման էր ստացվել, բայց… այդ կինը գիտեր, թե իրեն եմ ծաղրել:
Երկրաշարժի ժամանակ փոքրիկ էի, նկարում էի քանդված շենքեր, վազող մարդիկ, լացող ու ողբացող կանայք: Նկարները շատ էմոցիոնալ էին ստացվում: Բոլորըվերցնում էին նայում ու լաց էին լինում: Հետոինցչթողեցին հեռուստացույց դիտեմ ու անընդհատ համոզում էին, որ «լավ թեմաներ» նկարեմ:
Անցան տարիներ: 9-րդ դասարան էի, երբ սկսեցիլուրջ զբաղվել նկարչությամբ: Եվ երբ ցանկություն հայտնեցի գնալ նկարչական դպրոց, ծնողներս շատ զայրացան: Նրանց տարիներով փայփայած նպատակն էր, որ ես բժշկուհի դառնամ: Բայց ես չկարողացա խեղդել իմ մեջ նկարելու ցանկությունը:
Ընդունվեցի «Ընտանիք» մանկապատանեկան դպրոցը: Հաճախում էի տանեցիներից գաղտնի, նկարչականի և քանդակի խմբակներ: Կավից փոքրիկ մարդուկներ էի քանդակում, շարժման մեջ: Դասարանում բոլորը տղաներ էին և ուսուցիչս ասում էր, տեսեք, աղջիկը ձեզանից լավ է քանդակում:
Տանը ժամերով առանձնանում էի սենյակումս, դուռը փակում էի, իբր կենսաբանություն եմ պարապում, բայց նկարում էի թաքուն, դասընկերուհուս նվիրած գուաշներով և ջրաներկերով: Մի օր մայրս սենյակիցս գտել էր նկարածներիցս ու փակցրեց պատին, ասելով, խելքդ ու միտքդ մի տուր նկարելուն, պարապի, որ ընդունվես բժշկական ինստիտուտ:
«Ընտանիք» դպրոցում ֆրանսիացիներ եկան մի օր: Մենք ցուցահանդես էինք կազմակերպել: Վաճառվեց իմ նկարներից 2-ը: Շատ էի ուրախացել, բայց ոչ թե վաճառվելու համար, այլ, որ իմ նկարները հավանել էին: Տնօրենը կանչեց, ասեց մայրդ պետք է դպրոց գա, որ գումարը նրան հանձնենք: Արդեն ստիպված էի տանը ասելու, որ նկարչական դպրոցում էի սովորում: Գաղտնիքս բացվել էր:
Ավարտեցի 11-րդ դասարանս: Ծնողներիս չնեղացնելու համար ընդունվեցիԳյումրիի բժշկական ուսումնարանի բուժակ բաժինը: 2 տարի ուկեսսովորելուցհետո գերազանց ավարտեցի, բայց դրանից ավելին չէի կարող անել: Շարունակել չուզեցի: Բժշկուհի դառնալը իմ երազանքը չէր: Ասեցի, որպետք է ընդունվեմ Գեղարվեստի ակադեմիա: Շատ ջղայնացան ինձ վրա, բայց ուրիշ ճար չունեին:
Մի օր անցնում էի Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի շենքիկողքից, ընկերուհուսհետ էի, մտա ներս, հետաքրքիր էր ինձ համար, անհասանելի… Քարտուղարուհուն մոտեցանք, ասեց այսօր թղթերին ընդունման վերջինօրն է, երևի չհասցնեք արդեն: Ընկերուհիս ասեց, որ կհասցնենքու շնչասպառ վազեցինք այս ու այն տեղեկանքների հետևից, մտքումս աղոթելով, որ հասցնենք: Ամեն ինչ պատրաստեցինք և իմ բախտից հասցրեցինք: Տանը իրարանցում սկսվեց, բայց վերջապես զիջեցին ծնողներս, ասելով, «Դու գիտես, հետագայում չափսոսաս, որուղղությունչենքցույցտվել քեզ»:
Ընդունվեցի Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժին, Գյումրիի մասնաճյուղ: Շատ լավ դասախոսներ եմ ունեցել. կուրսղեկս՝ Վալերի Խաչատրյանը, Գարիկ Մանուկյանը, Համբարձում Ղուկասյանը, Գևորգ Սարգսյանը: Մեր արվեստանոցը, մերկուրսը հոյակապ միջավայր էր: Իմ ամենանվիրական և հոգեհարազատ տարիներն են եղել:Նկարում էի շատ մեծ սիրով: հատկապես դիմանկարներ եմ շատ սիորւմ նկարել, ինչպես նաև թեմատիկ կոմպոզիցիաներ: Շատ սիրում եմ Ռեմբրանդտ, Միքելանջելո: Դասական նկարչությունը ինձ համար միշտամենաառաջին տեղն է գրավել: Շատ եմ սիրում նաև իմպրեսիոնիզմ, Վան Գոգ, Սեզան: Հոգեհարազ են նաև Գյուստավ Կլիմպտ, Պիկասո: Ինձ համար վատ նկարիչ գոյությունչունի: Ամեն մարդ իր աշխարհն է դնում արվեստի մեջ:
Շատ եմ սիրում նկարել Ֆրունզիկ Մկրտչյանին: Նրա արվեստը, ինձ համար շատ ուրույն է, հոգեհարազատ, հատկապես գյումրեցիներիս համար: Ամեն անգամ նրան նկարելով ես զգում եմ նրա տխրությունը, նույնիսկ ծիծաղելիս: Նա անփոխարինելի արտիստ է: «Իսանն էլ ուրդից կեղնի…»:
Մտադրված եմ նրա համար ստեղծել դիմանկարների շարք և ներկայացնել մեր արվեստասեր հասարակությանը:
Մարիետտա Հարությունյան
Free Joomla Lightbox Gallery