Մանկության անկատար երազանք

Фрунзик МкртчянՄանուկ հասակում ես երազում էի փայլուն, պսպղան հեծանիվ ունենալ. անգամ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում…
Երազում էլ էի տեսնում…
Եվ վերջապես տնեցիները խոստացան, որ հեծանիվ կառնեն: Վրա հասավ հանդիսավոր Օրը: Մեր ամբողջ ընտանիքը մորս՝ Սանամի գլխավորությամբ շարժվեց դեպի խանութ: Մայրս հագել էր իր միակ տոնական զգեստը և գլխավորում էր երթը: Նրա հետևից քայլում էի ես՝ ձեռքիս ինձ վստահված դրամապանակը: Հետո դրամապանակից հանեցի փողը և ամուր սեղմեցի ափիս մեջ: Այդպես երազանքս ավելի մոտ էր թվում ինձ, ու ջերմանում էր հոգիս: Իմ հետևից քայլում էին քույրերս և բակի բոլոր երեխաները՝ փոքր եղբորս՝ հպարտ-հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ, ով ժամանակ առ ժամանակ մոտենում էր ինձ ու նայելով աչքերիս մեջ՝ խնդրում. «Կտա՞ս քշեմ»: Ես խորիմաստ լռում էի, քանի որ չէի ուզում կաշկանդել ինձ ավելորդ խոստումներով: Ու հանկարծ ինչ-որ տեղ՝ շատ մոտիկ, «Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան…»:
…Ես երկար կանգնած էի ցուցափեղկի մոտ, ուր փայլփլում էր իմ երազանքը՝ «Սեզա՛մ, բացվի՛ր…», իսկ դռան վրա մի մեծ կողպեքն էր ու ինչ-որ մեկի արագ ձեռքով գրված թուղթը. «Փակ է պատերազմի պատճառով»: Չորսուկես տարի իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում…
…Տարիներ շարունակ տարբեր գործուղումներից վերադառնալով՝ ես որդուս համար բերում էի կանաչ, կարմիր, երկնագույն հեծանիվներ: Ու տղաս, մեկ-երկու րոպե քշելով, գնում էր «Կռիվ-կռիվ» խաղալու: Մի կողմ ընկած մնում էինք ես ու հեծանիվները: Ու մի անգամ էլ ես բարձրացրի հեծանիվը, նստեցի ու քշեցի հենց սենյակում: Վրեժ լուծեցի իմ մանկության համար ու հասկացա մի պարզ բան. մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին՝ և՛ օրորոցայինը, և՛ առաջին հեծանիվը…

Մհեր Մկրտչյան                                                                                 Մհեր Մկրտչյան

Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ
Հովհաննես Պապիկյան, Շուշանիկ Սահակյան
«Ու՞մ համար է վառվում, լույս. Մհեր Մկրտչյան-80»
(Երեւան, 2011)


ԱՐՏԱՍՎԵԼՈՒ ՉԱՓ ՀՈՒԶԻՉ Է․ Միակ երազանքս հեծանիվ ունենալն էր․․․ 



 

Печать

Կարոտ

Ֆրունզիկ ՄկրտչյանՔո անհոգ,վառվռուն մանկության կարոտը մենությանտ բոլոր պահերին մնաց աչքերիդ մեջ, թառեց ու մնաց քո շուրթերին և հազվադեպ, շատ հազվադեպ էր բարձրանում:
... Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը,չգիտեմ ինչու,այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ախր առանց հեծանիվ ի՞նչ մանկություն...
- Մանուկ հասակում ես երազում էի փայլուն, պսպղուն հեծանիվ ունենալ: Անգամ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում... Երազումս էլ էի տեսնում: Եվ վերջապես տնեցիները խոստացան,որ հեծանիվ կառնեն:
- Վրա հասավ հանդիսավոր օրը: Մեր ամբողջ ընտանիքը մորս`Սանամի գլխավորությամբ շարժվեց դեպի խանութ: Մայրս հագել էր իր միակ տոնական զգեստը և գլխավորում էր երթը: Նրա հետևից քայլում էի ես` ձեռքիս ինձ վստահված դրամապանակը:
- Հետո դրամապանակից հանեցի փողը և ամուր սեղմեցի ափիս մեջ. այդպես երազանքս ասես ավելի մոտ էր թվում ինձ, ու ջերմանում էր հոգիս: Իմ հետևից քայլում էին քույրերս և բակի բոլոր երեխաները` փոքր եղբորս` հպարտ-հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ, ով ժամանակ առ ժամանակ մոտենում էր ինձ ու նայելով աչքերիս մեջ`խնդրում. «Կտա՞ս քշեմ»: Ես խորիմաստ լռում էի, քանի որ չէի ուզում ինձ կաշկանդել ավելորդ խոստումներով: Ու հանկարծ ինչ-որ տեղ` շատ մոտիկ,հնչեց.
«Խոսում է Մոսկվան,խոսում է Մոսկվան...»: 
Ես երկար կանգնած էի խանութի ցուցափեղկի մոտ, ուր փայլում էր իմ երազանք հեծանիվը: Բայց խանութի դռան վրա մեծ կողպեք էր ու ինչ-որ մեկի ձեռքով անվարժ գրված թուղթը`«Փակ է պատերազմի պատճառով»...
Չորս ու կես տարի մանկությանս երազանքը մնաց փակ դռան հետևում...
Հետո` բազմաթիվ տարիներ անց, ես որդուս համար բերում էի կարմիր, կանաչ, երկնագույն հեծանիվներ: Ու տղաս, մեկ-երկու րոպե քշելով, գնում էր «կռիվ-կռիվ»խաղալու: Մի կողմ ընկած` մնում էինք ես ու հեծանիվները... Ու մի անգամ էլ ես հեծանիվ նստեցի ու քշեցի հենց սենյակում: Վրեժ լուծեցի իմ մանկության համար և հասկացա մի պարզ բան. մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին` և' օրորոցայինը, և' առաջին հեծանիվը...
Ես հիշեցի բեյրութցի փոքրիկ մանչուկի հնչեղ ձայնը,ո վ նապաստակի մասին բանաստեղծության փոխարեն հանկարծ խրոխտ ձայնով արտասանեց.
«Հա՜յ եմ ես,հայ եմ ես,քաջ Վարդանի թոռն եմ ես»
Կողքին կանգնած էր նրա պապը, և ես հստակ պատկերացրի, որ նրա մանկությունն անցել է առանց հեծանիվի վրա, որոնցով անցնում էին վշտով բեռնված սայլերը…
Ես հուսով եմ, ուզում եմ հավատալ, որ երբևէ կինոյում կմարմնավորեմ մի կերպար, ում մանկությունն անցել է առանց հեծանիվի…

Լուսինե Վարդանյան


 Альберт Мкртчян- В детстве я был непослушным хулиганом. В школьный период занимался спортом - поднимал штангу, и дни напролет проводил в драках и спорах.  А Фрунз был более послушным, сдержанным. Его часто обижали из-за большого носа. И его спасителем был только я. Если кто-нибудь при мне смел отпускать шуточки в адрес брата, то я, либо камнем ударял обидчика по голове, либо избивал. И много подобных  таких случаев было. Например, однажды угнали велосипед Фрунза, и я побежал за хулиганами, принес велосипед обратно, несмотря на то, что был на 7 лет младше Фрунза.   

Альберт Мкртчян

из еженедельника ТВ-Канал