Գարուշ Հովսեփյան
«Ֆրունզը ուրիշ էր...»
Մեծերի մասին բոլոր պատմություններն էլ կերևոր են, անկարևոր ու երկրոդական փաստեր չկան: Ամեն մի հիշողություն, ամեն մի լուսանկար ամեն մի ձայնագրություն մեծ արժեք ունի, հատկապես, երբ նրանք՝ մեծերն արդեն այս անցավոք աշխարհում չեն:
Մհեր Մկրտչյանի մասին իմ իմացած բազմաթիվ պատմություններին, փաստերին վերջերս գումարեցին եւս մեկ լուսանկար ու մի պատմություն:
Նկարիչ Գարուշ Հովսեփյանն իր լուսանկարների ալբոմը «հետախուզելիս» մի լուսանկար հայտնաբեքրեց ու պարզեց ինձ:
- Տես, ասաց, Ֆրունզն է ու ես: 1956 թվականին ենք լուսանկարվել: «Պլանի գլխում», Խաչատուր Աբովյանի արձանի մոտ, մեր գեղարվեստաթատրական ինստիտուտի դիմաց (այժմ այդ շենքում ժողովրդական արհեստների թանգարանն է - Ա. Գ.) ...
Ի՜նչ ժամանակներ էին: Ինստիտուտի հանրակացարանն էլ նույն շենքում էր: Ուսանողի թոշակով պատահական վաստակներով էինք ապրում: Բայց այնպիսի մաքդիկ էին մեր կողքին, այնպիսի մարդկանց հետ էինք նստում-վեր կենում. արտիստներ Շահում Ղազարյանը, Լորենց Առուշանյանն էին, Սոս Սարգսյանն էր երբեմն գալիս, ողորմածիկ Հովակ Գալոյանը, նկարիչ Ռաֆիկ Աթոյանն էր, պարարվեստի ուսումնարանի այսօրվա տնօրեն Թերեզա Գրիգորյանը, Ավետիք Իսահակյանի հարսը՝ Բելլան...
- Այսքան ճանաչված մարդկանց կողքին ինչպե՞ս էր երեւում Մհեր Մկրտչյանը: Չէ՞որ նա այդ տարիներին այնքան էլ ճանաչված չէր:
- Չէ, ի՞նչ ես ասում, ժպտաում է Գարուշ Հովսեփյանը: Ճանաչված էր, այն էլ՝ ինչքան: 1956 թիվն էր, ու էկրաններին «01-99» կինոնկարն шրդդեն կար: Միամիտ ու բարի Գարսեւանը միանգամից բոլորի սիրելին էր դարձել... Մի оր, երբ ես ու ինքն անգործ, անբան նստած էինք, հանկարծ ասաց. «Գարուշ, վեր կաց, գնանք ռեստորան, ես եմ հյուրասիրում»: Գիտեի, որ փող չունի: Բայց համոզեց, հանրակացարանից հանեց, գնացինք «Երեւան» ռեստորան, նստեցինք բացօթյա մասում: ժպտալով մոտեցավ մատուցողը: Ֆքունզը մի շիշ «Ջերմուկ» ուզեց («Ջերմուկի» փող ունեինք)... Մի կես ժամ էլ չէր անցել, երբ մեր սեղանին այնքան կոնյակ ու օղի, այնքան ուտելիք լցվեց, որ քսան մարդու կհերիքեր... Մեր սեղանի մոտ այնպիսի մարդիկ նստեցին, որ երևակայել անգամ չէինք կարող... Ֆքունզի Գարսեւանն ինձ ու իրեն (ինչո՞ւ միայն ինձ) երկար ժամանակ պահեց, խնջույքների սեղաններից ու կենացներից գքեթե ոչ մի ог չզրկեց: Ինքը հանգիստ տարավ այս ամենը...
ՍԵՐԳԵՑ ԳԱԼՈՑԱՆ
«Ազգ»
12.10.1999
Free Joomla Lightbox Gallery