Стихи посвященные Фрунзику (Мгеру) Мкртчяну

-   Ֆրունզ ջան բանաստեղծություն սիրու՞մ եք:
- Բանաստեղծներին եմ սիրում: Մի պոետի էի ճանաչում, ով այդպես էլ ոչ մի բանաստեղծություն չգրեց: Կարկատած շապիկով, խառնիխուռն մազերով` ինչպես վայել է մեծ պոետներին: Նա ծաղիկների պոետն էր` Կարաբալա հնչեղ անունով: Փողոցով հետ ու առաջ էին քայլում սիրահար զույգերը` «սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում»: Իսկ պոետը նայում էր նրանց հետևից ու ժպտում: Իր մեծ զամբյուղը ձեռ- քին, մեջը անմոռուկներ, նա մոտենում էր, ուշի-ուշով նայում սիրահարների աչքերին, ասես ինչ-որ բանում համոզվում ու ծաղիկները պարզում նրանց: Երբեմն փող չէին ունենում, որ վճարեին, բայց ծաղկավաճառ պոետը փող չէր ուզում... Նա շռայլ տիրակալի պես պարգևատրում էր Սերը: Ծաղիկները վաղուց են թոշնել, բայց բույրը ապրում է մեր հիշողության մեջ, մեր աղջիկների հիշողության մեջ: Մեծ պոետ էր, գունեղ, զարմանալիորեն արտիստիկ:
Հաճախ դասականներին կարդալիս մտովի պատկերացնում եմ, թե այսպիսի գիրք գրող մարդը ինչ դեմք կարող էր ունենալ։ Բացում եմ տիտղոսաթերթը և ուրախանում, եթե սխալված չեմ լինում համեմատությանս մեջ:

Հովհաննես Պապիկյան, Շուշանիկ Սահակյան
«Ու՞մ համար է վառվում, լույս. Մհեր Մկրտչյան-80» (Երեւան, 2011)


Творчеству замечательного киноактера, Народного Артиста СССР Фрунзика (Мгера) Мкртчяна обращались много поэтов.
Ниже представляем стихи посвященные АРТИСТУ 

Фрунзик Мкртчян   Ֆրունզիկը կարդում է ՀամլետФрунзик Мкртчян

Великий Фрунзик Мкртчян!
Лицо твоё неотразимо.
Ты - смех, ты - слёзы, ты - печаль,
Ты был всегда неповторимый.

Мы смотрим фильмы до сих пор,
Где ты играешь ярко роли.
"Хатабала Солдат и слон",
И "Мимино", и "Треугольник".

И много-много есть других,
В которых, несмотря на годы,
Несёшь ты зрителям своим
Любовь к Армянскому народу!

Сергей Булычев


Печать

АЛЕКС ВИНОКУР

Сегодня прочитал, что Фрунзик Мкртчян,
Актёр любимый, пережил ненастье.
Есть в этом мире целевой изъян,
Страдают те, кто нам приносит счастье.

Не призываю сразу к мятежу,
Но тот, кто наверху над нами, - сжалься.
Товарищ, друг, я умный вещь скажу,
А ты послушай и не обижайся.

Ты всемогущ, ты можешь - сделай так,
Что будет милосердной эта мера.
Я понимаю - даже ты не маг,
Но всё-таки. Ведь не напрасна вера.


Елена Вольская

Светлой памяти Фрунзика Мкртчяна

 А памяти моей не нужен проводник,
Она сама спешит с тобой на встречу.
Но не услышать, нет, ни шёпот твой, ни крик…
Свои, скорбя, я опускаю плечи.

Лечу опять к тебе, а память, как кино
Сменяет кадры ловко с быстротою.
То «Суета сует», то снова «Мимино»,
И не разделишь всё одной чертою.

Я слёз не постыжусь под тихий плач листвы…
Ты был из тех, достойных громкой славы.
Зажёг огонь свечи приезжий из Москвы,
Из Дилижана кто-то, из Телави.

На западе солнце садится,
Летит календарный листок.
Уйти, а кому-то родиться,
У всех есть назначенный срок.


Любовь Шарабаева

Великий Фрунзик Мкртчян !

Лицо твоё неотразимо.
Ты - смех, ты - слёзы, ты - печаль,
Ты был всегда неповторимый.
Мы смотрим фильмы до сих пор,
Где ты играешь ярко роли.
Хатабала Солдат и слон,
И Мимино, и Треугольник.
И много-много есть других,
В которых, несмотря на годы,
Несёшь ты зрителям своим
Любовь к Армянскому народу!


Игорь Лиджигоряев

Памяти Ф.Мкртчяна

Не Уходи, твой зимний плащ.
Так не успел украсить Снег.
И по тебе проходит плач.
И снег, как дождик на земле.

Как много говорят глаза.
Твои глаза, они все знали.
И по щеке бежит слеза.
Мужчины плакать не устали.

И холод Встреч, и боль разлук.
А до весны ещё два шага.
Прости нас ФРУНЗИК, нежный друг.
Тебя зима к себе позвала.

И будет снег, как белый саван.
Над всей Арменией лежать.
И ты зимою, будешь рядом.
Своей Любовью Согревать.

Это первое Посвящение написано в девяностых годах, когда узнал, что умер Ф. МКРТЧЯН.

ТИГРАН АРУТЮНЯН

На Театральной площади,
Где восседают
Шираз и Исаакян.
Мое сердце в Гюмри 
На Театральной площади,
Где грустит веселый
Мгер Мкртчян.
Мое сердце в Гюмри
На вечерней прогулке
По следу великих идет по пятам.
Мое сердце в Гюмри,
И чтоб я не делал,
Оно навсегда останется там.
И даже если душой улечу я,
В самую глубь космической тьмы
Или телом окажусь взаперти я
В самой дали планеты Земли
Нет, не в горах,друзья, мое сердце,
Мое сердце вечно будет в Гюмри.


Մհեր Մկրտչյան

Երբ իմ սրտի խորքում մութ է
Երբ իմ սրտի խորքում մութ է,
Ում ՞ համար ես վառվում , լույս,
Երբ նա չափից շատ անգութ է,
Ում՞ ես լուսավորում ,լույս։
Մի՞թե չես տեսնում տանջանքս,
Չարչարանքս , պայծառ լույս,
Վաղուց կորած խղճմտանքս
Գտնելու ջանքս,ով լույս...
Հանգչիր։
Եվ երբ հանկարծ տեսնես
Դեմքիս ժպիտ ,ծիծաղ ,լույս,
Ապա այն ժամանակ կվառվես
Ես քեզ մատաղ,մատաղ,լույս...
Այժմ գնա ցանիր բռոնզը
Ուրիշ սրտերի մեջ, լույս,
Քեզնից գոհ է Ֆռունզը...


Игорь Лиджигоряев

Светлой памяти прекрасного актёра нашего кино Ф. Мкртчяну.

Я расскажу Вам сказку, Вы хотите.
Я так Мечтал Вам это показать.
И если Вы хотите, приходите.
Мой старый двор, Вам сценой может стать.

Мои слова и слезы будут чисты.
Все роли я сумею повторить.
И знаю, что Вы все как мы Красивы.
И в этой сказке, можно все прожить

Пусть мало лет и все ещё вначале.
Но есть мечта, которую люблю.
Мои родные и близкие не знали.
Что я артистом в жизни стать хочу.

И будет день опять весна вернётся.
Я подарю Вам жизнь, свое кино.
И счастье Вам конечно улыбнётся.
И это все, нам свыше всем дано.

Я повторить готов судьбу сначала.
И так люблю Армению свою.
Мне Целой жизни верьте будет мало.
И Вас мои родные так люблю.

Я не уйду и не расстанусь с Вами.
Вы только не Печальтесь никогда.
Мне так приятно, что Вы меня узнали.
Я верю, так сказали мне глаза.

Я солнышком останусь в Вашем сердце.
Хочу и буду Вам светить всегда.
Вы только станьте все чуть, чуть добрее.
Прошу лишь Вас, Вы помните меня.

27.05.2018 г.

ԱՎԵՏԻՍ ՕՀԱՆՅԱՆ


"ՄՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ"

Ով կմտածեր, որ վերջին պահին,
Երբ բաժանվեցինք, իր հոգու
Խորքում, ու հայացքի մեջ
Մի չարագուշակ մի անկողմնակալ
Գաղտնիք էր պահված,
Որ այսօր գուժեր արար աշխարհին,
Համայն հայության,
Որ մարեց լույսը մի պայծառ աստղի,
Որ խամրեց փայլը մեր հայոց բեմի,
Եվ ասուպի պես գետնեց մայր հողին...
-Ախր, էլ ինչպես չկանգնենք Քո դեմ
Ու չհիանանք Քո մեծ արվեստով...
Ախր, ո՜վ Մհեր... այս ի՞նչ արեցիր.
Դու եկար այստեղ հրաժեշտ տալու,
Երբ ժպիտիդ մեջ պահած ունեիր
Բոթն այս մահագու՜յժ...
- Ողբացեք՛, մարդիկ, սգացեք՛, մարդիկ, 
Ինչպես նա ողբաց և իր ժպիտով անցավ և գնաց ...

Այս հուշապատումը նվիրված է Մհեր Մկրտչյանի  անմահ հիշատակի երրորդ տարելիցին.

Հեղինակ և վարող Ավետիս Օհանյան
1996-թ Դեկտեմբեր

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Papikyan Hovhannes
"ՄՀԵՐԻՆ"

«Դու, թվում է, ապրեցիր շատ, Մի կյանքից շատ այս աշխարհում`
Քո կյանքն ի՞նչ էր` մի ակնթարթ, Որն անց կացավ 
Քո չունեցած մանկությունով` Գյումրու խղճուկ բակերի մեջ...
Մնացածը... զարմանք բան էր...

Զարմանք բան էր արահետը, Որ ակումբով սկիզբ առավ
Ու քեզ տարավ մեծ բեմերի, Մեծ ֆիլմերի ճանապարհով,
Բայց Արտիստի լեցուն կյանքդ Էլի տևեց մի ակնթարթ...
Մնացածը... զարմանք բան էր...»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Վ. Վարդանյան (29.12.2015)

Մհեր սիրելի,
Հանճարեղ զավակ հայ ժողովրդի,
Երախտավորը հայոց մեծ բեմի
Րաբունին ամբողջ մի մեծ սերնդի,

Մտախոհ ու լուռ շիրմիդ մոտ կանգնած,
Ուզում եմ , ախ շատ, մի պահ արթնանաս,
Շերենց ախպորդ թևերիդ առած,
Երևանն անցնես Կոնդից մինչ Զանգված,
Ղազարը նորից պատերազմ գնար,
Իրականանար իղձն Զամբախովի,

Մի պահ հայրիկն էլ քեզնով արթնանար,
Կանչեր իր գիրկը յուր զավակներին,
Րոպեներն անցնում ու ես ավելի
Տրվում եմ քաղցր իմ երազներին,
Չեմ կարողանում ու չեմ ընդունի՝
Յեղել ես ու կաս դու միշտ մեր կողքին,
Ահա՝ Դմբուզը իր մուզկամանդով
Նոր Հայաստանին նոր կյանք է մաղթում,

Իշխանը, Պավլեն, Ավագն ու Օթելլոն
Նորից Ռևազի ոչխարն են մորթում,
Վալիկն օդաչու Ռուբիկի ցիտած իմաստուն
Խոսքերն է հերթական լսում,
Ապա հավելում՝ «Առաջ մտածիր, նոր հետո խոսիր՝ այդպես եմ կարծում»,
Րաբունի ազնիվ, քո ողջ հմայքով
Դարձար հայ ազգի փառք ու չափանիշ,
Անունդ ու կյանքդ Վարպետաց Վարպետ,
Նվիրաբերեց մեծ գործին ընդմիշտ,
Իմացած եղիր, դարեր էլ անցնեն ,
Դու փայլելու ես հար ու հավիտյան,
Ցանկանք, որ ազգը ծնի նոր հրաշք,
Հրաշք հայկական
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ.

Կարեն Հովհաննիսյան



ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Նա գիտեր, որ մենք ունենք ժպտալու անհագ կարիքը,
Եվ ժպտում էր մեզ,միշտ անզուգական մեր Ֆրունզիկը,
Չար ու չարագործ, վատ, վտանգավոր աշխարհում` լիքը.
Հենց այդ պատճառով տխրում էր հաճախ մեր Ֆրունզիկը,
Նա երազում էր, որ ավելանա սերն ու բարիքը
Ու սիրում էր միշտ մարդկանց ու կյանքը մեր Ֆրունզիկը,
Բայց իրեն, ցավոք, սիրահարվել էր բախտի չարիքը,
Դառն ու ցավալի կյանք է ճաշակել մեր Ֆրունզիկը,
Ու միշտ ապրում է հայ մարդկանց հոգում, սրտերում լիքը
Ուրախ ու տխուր, հավերժ կենդանի մեր Ֆրունզիկը...

04.07.2020

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ

Դու մեր սրտերի մեծ դերասանն ես,
Չարի, նախանձի ձիգ երասանն ես,
Որ իր ժպիտով` անծայր ու խորին,
Սեր էր բաժանում բոլոր-բոլորին

Քո բաժին բախտը թեկուզ չարաչար,
Բայց դու ապրեցիր միշտ գոհ ու անչար.
Ժպտացիր հաճախ, երբ սիրտդ ցավ էր,
Եվ կեցությունդ նեղ էր, սակավ էր,
Բայց երգում էիր, խաղում ու խնդում,
Բյուր բեմերն էին ծափերից թնդում:

Միայն դու պիտի խնդայիր լալով,
Եվ դատարկվեինք հենց քո գնալով,
Որտեղ դու էիր, ով մեծն Վարպետ,
Մարդը խոսում էր իր իսկ սրտի հետ,
Քո մեծ հմայքով կերտած դերերում
Մեծ պատգամ էիր դու մարդկանց բերում.

Որ այս լուսնի տակ լինեն շիփ-շիտակ,
Դու դարձար հոգու մի մանրադիտակ,
Կերտեցիր բազում կերպարներ խոսուն,
Որոնցից անվերջ հմայք է հոսում,
Եվ թեկուզ մի պարզ հասարակ դերում
Դու մինչև այսօր սրտեր ես գերում:

Դու մեր Գյումրվա հարազատ զավակ,
Քո մեջ քաղաքիս գույներն են հավաք,
Եվ առատաձեռն շռայլ գյումրեցու,
Սեղանի նման քո սիրտն ես բացում:
Դու մեր քաղաքի անմահ դեսպանն ես,
Անունի, պատվի մեծ պահապանն ես,

Դու ապրում ես արդ գյումրեցու սրտում,
Նրան գոյության, պայքարի դրդում,
Ով մեծն Մհեր, անունդ պայծառ`
Արևի նման հավերժող ու վառ,
Պիտի լուսառատ փայլի հավիտյան,
Մեր անմահ Ֆռունզ` Մհեր Մկրտչյան…

 

Մելսիդա Հակունց

hakunts melsida







ՁՈՆ

Նվիրում եմ անմահ Ֆռունզիկ Մկրտչյանի հիշատակին

Երբ աշխարհ եկանք, չընտրեցինք Երկիրը,
Երբ աշխարհ եկանք, չընտրեցինք Երկինքը,
Երբ աշխարհ եկանք, չընտրեցինք Արևը,
Երբ աշխարհ եկանք, չընտրեցինք Լուսինը,
Երբ աշխարհ եկանք, չընտրեցինք Աստղերը,
Երբ աշխարհ եկանք, չընտրեցինք Ազգը,
Երբ աշխարհ եկանք, չընտրեցինք Վազքը,

ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՓԻՂԸ

Մի ֆիլմ կա նկարված «Զինվորն ու փիղը»։
Գլխավոր դերում էլ Մհեր Մկրտչյանը:
Հիմա ո՛չ Մհերը կա, և ո՛չ էլ փիղը,
շատ մեծ դերասան էր մեր Մկրտչյանը:

Ուզում եմ լինել իմ ազգի համար զինվոր,
ծառայել նրան ոնց Ֆրունզիկը,
փիղը ոնց պիտի ապրեր անզինվոր,
կծառայի նրան Մելո Պզդիկը:

Բոլորս պիտի դառնանք մեր ազգին զինվոր,
իզուր չեն նկարել «Զինվորն ու փիղը»,
փիղն էլ սիրում է հավատարիմ զինվոր,
նրա մեջ կար հաստատ ապրելու ջիղը:

Քանի որ մեր կյանքը դարձել է թատրոն,
հայ ազգը փիղն է, ես էլ՝ Մհերը,
հրավիրում ենք բոլորին ԿՅԱՆՔԻ ԹԱՏՐՈՆ,
որ հավերժ հիշվի «ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՓԻՂԸ»:

12.02.2020