Кинорежиссеры, работавшие с Фрунзиком Мкртчяном.

Фрунзик Мкртчян работал со многими известными режиссерами советского кинемотографа.
У мэтра армянского кино Генрика Маляна Фрунзик Мкртчян снялся в фильмах "Парни музкоманды",  "Айрик", "Пощечина", "Мы и наши горы"  и "Треугольник", за что в 1968 г. за роль Гаспара вместе с группой коллег киностудии «Арменфильм» был удостоен Государственной премии Армянской ССР.
С Народным артистом СССР, кинорежиссером Эльдаром Рязановым, с которым у Мгера Мкртчяна сложились добрые, приятельские отношения, никогда не скрывал желания видеть артиста в одной из своих картин: однажды даже подготовил специальную для него роль в комедии «Гараж», однако тот должен был уезжать на съемки в Индию.
У своего брата, Народного артиста СССР Альберта Мкртчяна, Фрунзик сыграл в художественных фильмах "Каменная долина" , "Крупный выигрыш", "Песнь прошедших дней", "Танго нашего детства". 
В 1985 г. за фильмы киностудии «Арменфильм» «Песнь прошедших дней» и «Танго нашего детства» вместе с коллегами был дважды удостоен Государственной премии Армянской ССР. 
Фрунзик Мкртчян также снялся в фильмах режиссеров Георгия Данелия, Аллы Суриковой, Эдмонда Кеосаяна, Дмитрия Кеосаянца и других.

Печать

Դերասան – ռեժիսոր

Էն, որ ասում են, թե դերասանը ռեժիսորություն է անում, բան, դա էնքան էլ էդպես չի։ Ճիշտն ասած, մի կողմից լավ է, որ դերասանը կարողանում է բոլորի մեջ իրենը տեսնել, ինչպես վերջերս Իգոր Իլյինսկին ասաց, դա մի կողմն է, բայց որ ռեժիսորությունը բոլորովին ուրիշ պրոֆեսիա է, դա ճիշտ է: Իմ վիճակը մի քիչ ուրիշ է, և էստեղ շատ ճիշտ ասվեց, ինձ համար մի տեսակ արդեն ստեղծագործական մթնոլորտ դարձավ: Անելիքներիս մասին։ Իմ դերասանական խողովակը տրաքվում է, ասելիք շատ ունեմ, իսկ դա միայն դերասանությամբ չեմ կարող ասել և այնպես չէ, որ ես բացատրեմ, գան ինձ բեմադրեն, էդպես չի, ես ինքս կանեմ, ես ինքս կանեմ, հանգիստ կանեմ «Օթելլոն» էլ, «Սիրանոն» էլ, էն մյուսն էլ, մյուսն էլ:

Հովհաննես Պապիկյան, Շուշանիկ Սահակյան «Ու՞մ համար է վառվում, լույս. Մհեր Մկրտչյան-80» (Երեւան, 2011)

Դերասան -- ռեժիսոր

Քանի դեռ Աճեմյանը թատրոնում էր, հեշտ էր դերասան լիևելը:

Սիրում եմ աշխատել ա՛յն ռեժիսորների հետ, ովքեր դերասան են սիրում: Նրանք, դերասան սիրողները, տաղանդավո՛ր ռեժիսորներ են: Նրանք զգում են, որ դերասանը նուրբ մեխանիզմ է: Ռեժիսորը այդ բանը չզգա` դերասանը տեղն ու տեղը կխռովի, կկորցնի արդյունք տալու, արվեստ ցուցադրելու իր կարողությունը: Նա պիտի զգացմունք տա, իսկ զգացմունք ստանալու համար նրան փայփայել է պետք։ Դերասանն էլ մի երեխա է` գիտի խռովել, արգելակվել: Բայց գիտի նաև ոգևորվել: Այ սա պիտի ստանա, սրա՛ն պիտի հասնի ռեժիսորը դերասանի հանդեպ ունեցած իր վերաբերմունքով: Շատ դժվար է հատկապես սովորեցնո՛ղ ռեժիսորների հետ, ովքեր միշտ մտածում, իրենց պահում են այնպես, որ դերասանը առնվազն... գործիք է: Նրանք սովորեցնում են: Երիտասարդներից ոմանք, հատկապես` «Տվեք ինձ սրան, տվեք ինձ...»: Տխուր է նման ռեժիսորների հետ:

Հովհաննես Պապիկյան, Շուշանիկ Սահակյան «Ու՞մ համար է վառվում, լույս. Մհեր Մկրտչյան-80» (Երեւան, 2011)