Встречи Фрунзика Мкртчяна

Հանդիպում Մհեր Մկրտչյանի հետ` Մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետում. 1982թ.Հանդիպում Մհեր Մկրտչյանի հետ
Մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետում.
Երևան. 1982թ. 

Ձախից աջ Генрик Малян,?, Юрий Ерзнкян, 

Печать

Իմ Ֆրունզիկը

Անշուշտ, ավելի գեղեցիկ լուսանկարներ կան Ֆրունզիկից, բայց ես ա՛յս լուսանկարները՝ թերթերից, ամսագրերից տարիներ առաջ վերցրած ու սիրով, ջերմությամբ պահում եմ: Ես սրա՛նք եմ սիրում՝ ի՛մ Ֆրունզիկի հենց ա՛յս լուսանկարները:
Դրանք իմ լուսանկարների՝ գունավոր, շքեղ, իբր թե գեղեցիկ նկարների կողքին ԱՄԵՆԱՇՔԵՂՆ են, ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿԸ, ԱՄԵՆԱՆԿԱՏԵԼԻՆ ու ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻՆ: Ֆրունզիկն ինձ համար բարի, առաքինի Հայրիկ է, մարդամոտ տաքսու վարորդ, պատերազմ գնացող Ղազար, բարի ու դժբախտ Պաղտասար… Նա ամեն ինչ էր, և նրա համար, ավաղ, իր ասելով՝ ,, Այս կյանքը զարմանալիորեն կարճ է, իսկ արվեստը՝ հավերժ՛՛:
Շնորհավո՛ր ծնունդդ, մշտահմա մեզ հետ ապրող ՖՐՈՒՆԶԻԿ

Ալիս Սողոմանյան
4․07․2015 ՖԲ
     Ժողովուրդը սիրում էր նրան` Ֆրունզիկ Մկրտչյանին: Նա բեմում պարզ էր իր խորիմաստությամբ: Նա մտածել էր տալիս ոչ միայն բեմում և կինոյում իր ստեղծած կերպարներով, այլև իր ուրույն խաղաոճով, դերասանական բարձր արվեստով:
     Նա հայ բեմի մեծերից է: Շատերը Մեծ են երկարաբնակությամբ, Ֆրունզիկ Մկրտչյանը Մեծ էր ի բնե:
     Ֆրունզիկ Մկրտչյանի մասին խոսելիս ասում են` հայ բեմը Մեծ արտիստ կորցրեց, իսկ ես ուզում եմ ասել` ի դեմս Ֆրունզիկ Մկրտչյանի` հայ բեմը մի Մեծ արտիստ ևս ունեցավ:

Սերգեյ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի
«Մհեր Մկրտչյան-80» Սեղանադիր օրացույցից
Երեւան, 2011

Գյումրեցու խոսք․ Վարդան ՂՈՒԿԱՍՅԱՆ

Շիրակ աշխարհը և Գյումրին աշխարհի քաղաքակրթության մեջ իրենց նկատելի տեղն ունեն: Գիտության և արվեստի տարբեր ոլորտներում Գյումրին ունի իր ուրույն ներկայացուցիչը: Դեռևս 5-րդ դարում Մ. Խորենացին Շիրակը համարել է հայոց հացի շտեմարան։ Հացն ամեն ինչից բարձր է, քանզի Տիրոջ մարմինն է, և այն պետք է գլխից վեր պահել: Իսկ հացի երկիրը չէր կարող չծնել մեծեր և հանճարներ` Շիրակացի, Իսահակյան, Ջիվանի ու Շերամ, Շիրազ, Մկրտչյան և ուրիշներ։
     Մի առիթով Մհեր Մկրտչյանն ասել է, թե ազգը ճանաչելու համար պետք է լինել նրա երկրորդ քաղաքում. ռուսին` Լենինգրադում, ֆրանսիացուն` Մարսելում, հային` Գյումրիում: Մհեր Մկրտչյան մեծատաղանդ արվեստագետը դեռ մանկության տարիներից սիրում էր թատրոնը: Նա մեծացավ Վ. Աճեմյանի, Վ. Փափազյանի, Ց․ Ամերիկյանի, Ժ. Էլոյանի, Հր. Ներսիսյանի` դերասանական այս աստղաբույլի ընկերությամբ ու անմիջական դաստիարակությամբ: Ֆրունզիկը աշխարհին իր խոսքն ասաց` թե՛ կինոյում, թե՛ թատրոնում կերտելով մնայուն և հոգեբանական կերպարներ։ Գյումրեցիների սիրելի Ֆրունզիկն ունի հային ու գյումրեցուն հատուկ դիմագծեր. հազարի մեջ կճանաչվեր նրա գյումրեցի լինելը: Ասում են, թե գյումրեցիները գլուխգովան են։ Դա նրանից է, որ սիրում են իրենց քաղաքը: Մ․ Մկրտչյանը ևս Գյումրու ջատագովներից էր. անմնացորդ սիրում էր իր քաղաքը, հաճախ էր գալիս Գյումրի` իր ասելով` տաղանդը զորացնելու, հոգին լցնելու և ստեղծագործական միտքը հարստացնելու: Նրա կերտած կերպարներից ծորում է և թախիծ, և սեր և մեծություն: «Հեղնար աղբյուրը» ֆիլմի առիթով Մ․ Մկրտչյանն իրեն հատուկ հումորով ասել է. «Գյումրեցիներն այնքան թասիբով են, որ հերոսուհին անգամ թասիբով էլ մեռնում է… »:
     Որպես Գյումրիի քաղաքապետ` իմ խիղճը հանգիստ է, որովհետև Մհեր Մկրտչյանը Գյումրիում ունի և տուն- թանգարան, և արձան, և իր անվամբ փողոց: Պատվախնդիր գյումրեցին, մեծատաղանդ, վաստակ ունեցող դերասանը տուն է վերադարձել:
     Եւ պատահական չէ, որ առավոտյան և երեկոյան աղոթքների ժամանակ ասվում է. «Հիշեա Տեր և ողորմեա զծնողս մեր, վարպետս, եղբայրս, ընկերս... և վաստակավորս»:

Վարդան ՂՈՒԿԱՍՅԱՆ
Գյումրիի քաղաքապետ

Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի
«Մհեր Մկրտչյան-80» Սեղանադիր օրացույցից
Երեւան, 2011