Մհեր Մկրտչյանը կոչված էր այս երկրի՝ Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՍտորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի՝ Մհեր Մկրտչյանին նվիրված «Բեմի վրա և բեմից դուրս» դիմանկար-հոդվածը:

Մհեր Մկրտչյանը, Մկրտչյան Մհերը կոչված էր այս երկրի՝ Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել. չլիներ դրամատուրգիան, չլիներ բեմը՝ Մհերը այլ կերպ էր լինելու այդ մեծը, ասենք որպես մի ոմն Պոլոզ Մուկուչ, մի ոմն Պըլը-Պուղի կամ Վիլյամ Սարոյան, մարդ, բնակիչ, ում ներկայությունն ու ընթացքը բարություն, սեր ու վստահություն է ցողում բոլոր-բոլորի վրա, մարդիկ արթնանում են այլ ու լավ տրամադրությամբ, դեպքերին ու դեմքերին շատ էլ մեծ նշանակություն չեն տալիս, կարողանում են հրեշավորը ծիծաղելի տեսնել, կարգուկանոնի պարտադրածից իրենց դուրս ու ազատ են տեսնում:

Եվ Աստծու այս բեմում Մհերը թերևս ավելի մեծ լիներ, քան եղավ թատրոնի բեմում: Ինքը Աստծու մի մեծ ստեղծվածք՝ իրեն դժվար էր տեղավորում մարդու մեր գործերում ու ստեղծագործություններում - կերպարների կաղապարները փշուր-փշուր էին լինում, կերպարի հանդերձը ճռռալով պատռվում էր նրա վրա, կառույցը նրա մուտքով քանդուքարափ էր լինում և վերաշինվում ու գմբեթավորվում ոչ այն տեսքով, ինչ տեսքով ենթադրելի էր: 
Фрунзик МкртчянԻր համար ինքն էր գրելու և գրեց. բեմի վրա և բեմից դուրս՝ նրա գործն ու կյանքը նրա սեփական ու մեծ ստեղծագործությունն է: Շարունակվեր այդ ստեղծագործությունը՝ այսօր մեր միջավայրն այսքան խեղճ ու չար չէր լինի, շարունակվեր այդ կյանքը՝ աշխարհի համար մենք ավելի լավ կլինեինք, մեր հասակները մի քիչ ավելի բարձր, մեր աչքերը մի քիչ ավելի խելացի, մեր հոգիները թեթև և մեր սրտերը բաց կլինեին:

Բայց մեծերը ինչո՞ւ են հեռանում մեծ փլուզումներից առաջ, ինչո՞ւ են մեզնից երես դարձնում. ի՞նչ է, մեծի նրանց պարտքը չէ՞ - մեր ծանր օրերին մեր մեջ լինել, մեր՝ որ իրենց ստեղծածն ենք, խուճապային մեր փախուստի գլխին լինել և մեր խուճապը դարձնել կանոնավոր նահանջ ու երթ. թե՞ մեր իսկ չարության դեմ ինքներս ենք արժանի մնալ մենակ, առանց մեծերի:

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից
http://lurer.com/?p=86227&l=am


 

Печать

Բեմի վրա և բեմից դուրս

Մհեր ՄկրտչյանՄհեր Մկրտչյանը, Մկրտչյան Մհերը կոչված էր այս երկրի՝ Աստ­ծո այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել. չլիներ րամատուրգիան, չլիներ բեմը՝ Մհերը այլ կերպ էր լինելու այդ մեծը, ասենք որպես մի ոմն Պոլոզ Մուկուչ, մի ոմն Պըլը-Պուղի կամ Վիլյամ Սարոյան, մարդ, բնակիչ՝ ում ներկայությունն ու ընթացքը բարություն, սեր եւ վստահություն է ցողում բոլոր-բոլորի վրա, մարդիկ արթնանում են այլ ու լավ տրամադրությամբ, դեպքրին ու դեմքերին շատ էլ մեծ նշանակություն չեն տալիս, կարողանամ են հրեշավորը ծիծաղելի տեսնել, կարգուկանոնի պարտադրածից իրենց դուրս ու ազատ են տեսնում: Եվ Աստծո այս բեմում Մհերը թերևս ավելի մեծ լիներ,քան եղավ թատրոնի բեմում: Ինքը Աստծո մի մեծ ստեղծվածք իրեն դժվար էր տեղավորում մարդու մեր գործերում ու ստեղծագործություններում-կերպարների կա­ղապարները փշուր֊փշուր էին լինում, կերպարի հանդերձը ճռռալով պատռվում էր նրա վրա, կառույցը նրա մուտքով քանդու- քարափ Էր լինում եւ վերաշինվում ու գմբեթավորվում ոչ այն տես­քով, ինչ տեսքով ենթադրելի Էր:
Իր համար ինքն էր գրելու եւ գրեց, բեմի վրա եւ բեմից դուրս՝ նրա գործն ու կյանքը նրա սեփական ու մեծ ստեղծագործությունն է: Շարունակվեր այդ ստեղծագործությունը՝ այսօր մեր միջա­վայրն այսքան խեղճ ու չար չէր լինի, շարունակվեր այդ կյանքը աշխարհի համար մենք ավելի լավը կլինեինք, մեր հասակները մի քիչ ավելի բարձր, մեր աչքերը մի քիչ ավելի խելացի, մեր հոգի­ները թեթեւ եւ մեր սրտերը բաց կլինեին:
Բայց մեծերը ինչո՞ւ էն հեռանում մեծ փլուզումնեփց առաջ, ինչո՞ւ են մեզնից երես դարձնում, ի՞նչ է, մեծի նրանց պարտքը չէ՞ - մեր ծանր օրերին մեր մեջ լինել, մեր՝ որ իրենց ստեղծածն ենք, խուճապային մեր փախուստի գլխին լինել եւ մեր խուճապը դար­ձնել կանոնավոր նահանջ ու երթ, թե՞ մեր իսկ չարության դեմ ինքներս ենք արժանի մնալ մենակ, առանց մեծերի:

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն»
6.07.2005
Խաչատուր Ավագյանի «Ժողովրդական արտիստը: Մհեր Մկրտչյանը ժամանակիցների հուշերում» գրքից

Իրական պատմություն

Мы и наши горыՏարիներ առաջ էր, Խաչիկ Ղարաբեկյանի հետ ԱՀՆԻՁՈՐՈՒՄ էինք, երբ եկավ Հրանտ Մաթևոսյանը, մեզ մատաղի հրավիրեցին Հրանտենց հայրական տանից մի քիչ ներքև գտնվող մի տանը ....
սիրով գնացիք, մատաղր՝ սովորական մատաղ էր ... հետաքրքիրը դիմացս նստած անձնավորությունն էր .... ճճճճ
Որ ուշոդիր սրան նայեցի... Խաչիկը ասեց՝գիտես ո?վ է....
Ասեցի՝չէ..., թե Պավլեն է...... ճճճճ
Ինչն էր հետաքրքիր, սա վերցրել էր մի ոլոք և կռծում էր.....ու էնպես ախորժակով և հուժկու, կարծես էդ ոսկոռը ,,մեղքերի,, մեջ էր ... ջարդվում էր ու կոտրտվում ... ճճճճ
ծամիչ մկաններն էլ արդեն ծերունական դեմքին ընդգծվում էին, բնավ չէր նկատում ոչ-ոքի, ոչ շրջապատին,ոչ էլ ,,քաղաքից,, եկած բժշկին ... ու ես հասկացա ...սա իսկապես հզոր կերպար էր ...
Սիրում եմ այդ գյուղը՝իր սովորական-անսովոր մահկանացուներով և հանճարով, մեծն Հրանտ Մաթևոսյանով ...

Կարեն Ադամյան · Վանաձոր
http://www.asparez.am/news-hy/menqenq_mer_sarer-hy/

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ  ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՈՎ ԵՎ ԴԻԱԼՈԳՆԵՐՈՎ ԿԻՆՈԵՐԵԿՈՆԵՐԻ ԱՌԻԹ

«Մենք ենք մեր սարերը» (սցենարի հեղինակ Հրանտ Մաթևոսյան, բեմադրող  ռեժիսոր Հենրիկ Մալյան):

ԻՐԱՊԱՏՈՒՄ

70 –ականների օրերից մի օր, մեր տուն եկան պապիս հորեղբոր երեք պարթևահասակ տղաները, հորս դրսում կալմեջ անելով, սկսեցին դժգոհել, թե քո հորեղբայրը, այսինքն իրենց հայրը, հալալ քրտինքով ապրող, շինական մարդ է... Կյանքում մեկի հավին քշա ասած չկա... Դեռ լույսը չբացված  ավանակի փոքր «տաչկայով» գնում է իր հողամաս, օրվա վերջում էլ  դաշտերից ծղոտ ու խոտ հավաքում, մութն ընկնելուն պես բերում ՝  մեր կով ու կթանն  է պահում:
Խեղճ  հորեղբայրդ էդ ում է ինչ  արել, որ թերթում  գրել-մրել են ու  ծաղրել... Ասում են տղադ էդ գրողին գիտի: Հայրս, որ մի տեսակ մոլորվել էր ասաց ներս եկեք, ինքը տանն է.. Ասացին գիտենք, որ Երևանից եկել է, դրա համար էլ, մենք պարզելու շատ բան ունենք...
Պապիս հորեղբորը, որին Հարություն ամի էինք ասում, ես էլ էի շատ  սիրում: Նրանց տունը մեր տան ճանապարհի վրա էր:  Մեկ-մեկ երբ հանդ չէր գնում, միշտ դրսում, իրենց բակում նստած էր  լինում, դպրոց գնալ-գալիս  բարևում էի, խնդրում, որ պատմի մեր  Մաթոսանց ազգի մեծերի, Սարդարապատի կռվի մասին՝ որին նա մասնակցել էր...
Տղերքի դրսի բարձրաձայն խոսակցությունը որ լսեցի,  ներս գալուց հետո անմիջապես բացատրեցի, որ բամբասանք է, նման բան չկա... Մեկ էլ միջնեկ տղան Հրաչն ասաց, թե ես  իմ աչքով եմ «Ավանգարդ» թերթում կարդացել, որ Ալխոն  կոլխոզից կարտոֆիլ ու խոտ է գողանում  ... Իսկ մեր հայրը դաշտում մնացած ծղոտն է բերում: Գրել են, որ Ալխոյի բեռը ծանր է, իբրև տունն ուզում է վաճառի ու Կիրովական տեղափոխվի... հետո էլ թե. տղին ոչ մեկը չի հարգում , որովհետև  սիրուհիներ է պահում: Էստեղ լեզուս կծեցի, քանի որ պապիս հորեղբոր Հարությունի ածական անունը Ալխո էր: Էդ էլ ասեմ  նրան ոչ մեկը չէր համարձակվում  ածական անունով դիմել, հայհոյանքների տարփ կսկսվեր... Ուղղակի երբ մեր տներում խոսք էր բացվում  նրա գերդաստանի մասին, բացի հորիցս, որը միշտ Արութեն ամի էր ասում, մյուսները, երբեմն-երբեմն ածական՝ Ալխո անունն էին տալիս:
Մտքումս տվեցի առա, որ սա Հրանտ Մաթևոսյանի «Ալխո» պատմվաքի  հետ կապված կլինի:
Այդ օրերին «Ավանգարդ«» թերթում  նրա նոր լույս տեսած  «օգոստոս» գրքի կապակցությամբ՝ կամ գործից հատված, կամ էլ գրախոսություն պիտի տպագրված լիներ:
Հիմա սրանք կպել են ինձ, թե դու դրա՝ այսինքն Հրանտի տան տեղը մեզ պիտի Երևանում ցույց տաս, դա ով եղավ, որ մեր հալալ քրտինքով ապրող հորը գող է հանել, տղան Հրաչն էլ (հավանաբար պատմվածքի Հենրիկ անունն էր խճճել) ավելացնում է, բա ինձ համար էլ գրել է, թե ոչ մեկը Ալխոյի տղային չի հարգում, սիրուհիներ է պահում ու ուզում է Կիրովական տեղափոխվի: Մենք էդ գրողին, ո՜չ ավել ո՜չ պակաս, պիտի սպանենք...
Հիմա ես հո չեմ քրքջում, հո չեմ ծիծաղում...  Մի պահ հայրս զայրացավ, թե ինչ ծիծաղելու բան է ... Մարդկանց մի սպառիչ պատասան տուր:
Հրանտ Մաթևոսյանի «Օգոոստոս»-ը, Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ»-ը, մեր ուսանողության շրջանի սեղանի գրքերից էին, հիշեցի որ գրապահարանում ունեմ:
Վերկացա, հենց իրենց աչքի առաջ «Օգոստոս» գիրքը հանեցի  ու ցույց տվեցի գլխավերևի Հրանտ Մաթևոսյան անուն ազգանուննը: Մեկ առ մեկ սկսեցի թերթել ու տակից վրայից կարդալ, բացատրել, որ նա մի այնպիսի գրող է, որ ամեն մեկիս թվում է, թե մեր մասին է գրել …
Իսկ Ալխոն էլ ձիու անունն է:
Չգիտեմ  նրանց  համոզեցի թե ոչ, սակայն որ Հրանտին հաշվեհարդարից փրկեցի, դա ստույգ կարող եմ ասել:
Մի առիթով, երբ այս մասին Հրանտին պատմեցի: Միշտ մռայլ թվացող գրողի դեմքին լուսավոր ժպիտ հայտնվեց... Հետո ասաց, որ Ծմակուտի իրենց  գյուղացիներն էլ, իրենից այնքան գոհ չեն:
Էստեղ են ասում, որ Մարգարեն յուր գավառում լույս չի տալիս..

Ռոբերտ Մաթոսյան
FB էջից