Любительские кадры из киноархива семьи Татула Дилакяна

 В передаче студии "Шогокат ТВ" про творчество известных мультипликаторов, Гагика и Овика Дилакянов, авторов знаменитого мульфильма "Потерянный сон", вышедщий в эфир 1.11.2018 г. использованы любительские кадры с Фрунзиком Мкртчяном из киноархива семьи Татула Дилакяна.

Подробнее о мультипликационном фильме, в озвучке которого принимал участие и Фрунзик Мкртчян  можно прочесть тут https://www.frunzik.com/frunzik-mkrtchyan-gtnvac-eraz


ՊԱՏՄՈՒՄ Է ՀՈՎԻԿ ԴԻԼԱՔՅԱՆ

- Այդ թվերին «գվարդիաներ» կային՝ «Կինոպիոների գվարդիան», «Կոնդի գվարդիան», «Կինոմոսկվայի գվարդիան»․․․ Ու լիքը կռիվներ էին լինում, «ռազբորկաներ»․մեկ էլ տեսնում էիր՝ հարյուր հոգով կոպալներով գալիս են․․․ Մասնակցել ենք այդ ամենին, ինչ-որ ձեւով փողոցն էլ է «կրթել» մեզ, բայց դրան զուգահեռ արվեստի աշխարհի ամենահայտնի դեմքերն էին մեր տանը՝ Խորիկը, Ֆրունզիկը։
Պապան մի ուրիշ ադմինիստրատիվ ջիղ ուներ․ թատրոնը, որ փակվում էր, փող վաստակելու համար խումբ էին հավաքում, գնում էին մարզեր՝  «գաստրոլների» («խալտուրա» էին կոչում)․ Ֆրունզիկն էր, Բելլա Դարբինյանը, Հովհաննես Բադալյանը, Նորայր Մնացականյանը․․․
Իրենց ամեն տեղ արկղերով մրգերով էին դիմավորում ու ճանապարհում։ Մի անգամ Ֆրունզիկի հետ պապան մեքենայով պտտվում է, ճանապարհից մի քանի արկղ սերկեւիլ են ուզում վերցնել  ու խիստ զարմանում, որ դրա համար փող են ուզում․․․ Այդ թվականներին իրենք էնքան ճանչում ունեին, որ նույնիսկ տաքսիստները գումար չէին վերցնում։ 

Печать