«Ով ով է: Հայեր» հանրագիտարան
ՄԿՐՏՉՅԱՆ Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի (4.7. 1930, Լենինական - 28.12.1993, Երևան),
դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ա. Մ.Մկրտչյանի եղբայրը: Ավարտել է ԵԳԹԻ (1956):
1947-53-ին՝ Լենինականի դրամատիկական,
1953-88-ին՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնների դերասան,
1988-ից՝ Վ. Աճեմյանի անվ. թատրոն-ստուդիայի (1992-93-ին՝ Արտիստական.
2004-ից՝ Մ. Մկրտչյանի անվ. արտիստական թատրոն) գեղարվեստական ղեկավար և տնօրեն:
Նկարահանվել է կինոյում («Նվագախմբի տղաները», 1960, «Մենք ենք, մեր սարերը», 1969, «Նահապետը», 1977, «Հին օրերի երգը», 1982, «Մեր մանկության տանգոն», 1984, «Խոշոր շահում», 1980, բոլորը՝ Հայֆիլմ, «Միմինո», 1978, «Ունայնություն ունայնության», 1979, երկուսն էլ՝ Մոսֆիլմ, ևն): Մկրտչյանի արվեստին բնորոշ են գրոտեսկային ցայտունդերապատկերներ, կատակերգականի և ողբերգականի զուգակցումը, անսպառ հումորը, պարզ և տպավորիչ արտահայտչամիջոցները:
ՀԽՍՀ (1979), ԽՍՀՄ (1978) Պետական մրցանակներ:
ՀՀ Մ. Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2001, հետմահու):
Մկրտչյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում:
Մկրտչյանի հուշարձանը տեղադրվել Է Գյումրիում (2004, քանդ՝ Ա. Շիրազ), հուշաքարը՝ տան պատին (2003, քանդ.՝ Ֆ. Առաքելյան):
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, II հատոր,
գլխ. խմբ. Հովհ. Այվազյան,
Հայկական հանրագիտարան հրատ.,
Երևան, 2007, էջ 147:
http://www.armeniaculture.am/am/Encyclopedia_mkrtchyan_mher
* * * *
...Ընդամենը քսանյոթ տարեկան այդ երիտասարդ դերասանն արդեն լավ հայտնի է երևանյան հանդիսատեսիս: Այսպիսին է տաղանդի ուժը: Մկրտչյանն իսկապես ծնվել է բեմի համար: Նա Հայաստանի ամենախոստամնալից երիտասարդ դերասաններից մեկն է:
Շատ բան ենք սպասում Մկրտչյանից: Նա ունի մեծ դերասաններին հատուկ բոլոր տվյալները: Նա բեմի վրա ծայրաստիճան օրգանական է: Մհեր Մկրտչյանի ստեղծած կերպարները շոշափելիորեն կյանքային են, հագեցած են հումորի հիանալի զգացողությամբ: Երիտասարդ դերասանին հատուկ է նաև դրամատիկական զգացողությունը: Նա նույնիսկ կարող է հասնել ողբերգական էմոցիաների:
...Եթե այս ամենի հետ միասին Ֆրունզիկ Մկրտչյանը կարողանա պահպանել խստապահանջություն, պահանջկոտություն իր արվեստի նկատմամբ, չգնա էժանագին հաջողության տրորված ճանապարհներով, նա, անկասկած, կդառնա մեր հրաշալի, հռչակված վարպետների գործի արժանի շարունակողը:
Վարդան Աճեմյան
* * * *
Մհեր Մկրտչյան երևույթը ինձ համար պատահան է դեպի ժողովրդի արմատը, միջոց՝ հասկանալու նրա շաղախի կազմությունը... Մհերի կերպն իր կենսունակությամբ, տաղանդի աժով ծլարձակել վեր է մղվել շերտադարսվածքի միջից՝ որպես ժողովրդի նախագոյ դրսևորում ահա, ես եմ՝ անփոփոխ ու հավերժական հայի տեսակը...
Աղասի Այվազյան