Հրանտ Բագրատյանի մասին

«Թարմ ուղեղով»՝ Թամար Հովհաննիսյանի հետ

Թամար ՀովհաննիսյանՉեմ կարող մոռանալ մի դեպք, որ մինչ հիմա չեմ հրապարակել ինչպես շատ ու շա՜՜՜՜՜տ այլ բաներ:
1993 թվի գարնանը Մհերը և ես գնացինք Բագրատյանի մոտ՝ վարչապետ էր ոչ բարով: Մհերը, չեմ հիշում, կարծեմ նոր բեմադրության համար գումարային օգնություն էր խնդրում, քանի որ մեր թատրոնը ոչ մի լումա չէր ստանում պետությունից՝ ինքնաֆինանսավորվող էր, թե՞ թատրոնի հոսանքի հարցն էր:
Նա միայն թատրոնի համար ինչ որ բան կուզեր և ոչ թե իր համար: Ապրում էինք մի կերպ, ինչպետ բոլորը: Վառում էինք մեր ժեկից ստացած նավթը, առնում, ուտում էինք 250 գրամ հացը, առանց նույնիսկ իմանալու, թե ինչ թալան է գնում վերևներում՝ համատարած:

Գրավոր դիմում էր գրել՝ ձեռագրով, իր մանր, սիրուն ձեռագրով, տակն էլ ստորագրել ու թատրոնի կնիքը դրել՝ ամենայն լրջությամբ, համեստությամբ, օրինապահությամբ:
Գնացինք, ընդունարանում ասեցին սպասեք: Սպասեցինք, վայրկյանները դարձան րոպեներ, հետո ժամեր: Ես, քանի որ միշտ ավելի անհամբեր, անզուսպ եմ եղել, կատաղած ասեցի քարտուղարուհուն, թե՝ դուք ասե՞լ եք, ով է սպասում, խեղճը, թե՝ ասել եմ: Դարձա Մհերին, թե՝ ինչքան պիտի սենց նստես ու սպասես, հիմա քացով դուռը կբացեմ ինչ ասես կասեմ: Մհերը հանգիստ վեր կացավ, հանգիստ բացեց կրկնակի դռները, որտեղից երևաց, որ պստիկ պարոնը առանձնապես զբաղված էլ չէր ու ասաց.
«Լսի, տղա ջան, կամ դուրս արի էս թուղթը վերցրու, կամ էլ առ» ու թուղթը նետեց... թուղթը օրորվեց օդում ու ցած ընկավ: 
Հ.Գ. Ես էս ամենը ծրագրել էի զետեղել, իմ երկրորդ գրքում, բայց տեսնում եմ ֆեյսբուքում ավելի ընթերցող կա, հետո հիասթափությունս անչափելի է, չեմ կարողանում ոչ գրի առնել, ոչ էլ մոռանալ: Բայց զգուշացնում եմ բոլոր մեծ-մեծ բրթողներին, հանգիստ չեմ տալու իրենց, մինչև բոլորը՝ մինչև վերջին անկուշտ նյութապաշտը չլքի թատերաբեմը կամ քանի դեռ բերանումս շունչ կա ու լեզու:
լռատվական-լոգոԹամար Հովհաննիսյան
ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5
7 июл. 2016 г.



Печать