Սամվել Սևադա

Սամվել ՍևադաՏՂԱՄԱՐԴԻԿ - 2016
Երեկ «Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի մամուլի ասուլիսն էր, որին բացի կազմակերպիչներից մասնակցում էին Նաև մասնագիտական ժյուրիի անդամները` դերասաններ Ռաֆայել Քոթանջյանը, Լալա Մնացականյանը, Դավիթ Հակոբյանը, նկարիչ Աշոտ Համբարձումյանն ու ես:
Ավարտից հետո հետ որոշեցինք սուրճ խմել "Կետիկնոցում":
Մեքենան կանգնեցրինք վերնիսաժին հարակից կանգառում ու քայլեցինք դեպի սրճարան:
"Տղամարդիկ" ֆիլմի արձանախմբի մոտով անցնելիս հիշեցի, որ ֆիլմում խաղացել է նաև Ռաֆայել Քոթանջյանը:
- Ռաֆ ջան, կարծեմ ստեղ մի բան էն չի.. Քեզ բաց են թողել: դավայ քեզ նկարեմ ընկերներիդ հետ:
Ռաֆոս ուրախացավ էդ մտքից ու մենք միասին ուղղեցինք արձանախմբի ստեղծողների "բացթողումը"..
Խնդրեմ..!
Ինչ վատ է ո՞ր..! 

Սամվել Սևադա

Печать