Ռիկշա Պակրաշ

Ռիկշա ՊակրաշՀնդկաստանի Ջայպուր քաղաքում երկնքից կրակ էր թափվում: Ես նստեցի «ռիկշա» (սա երեք անիվավոր հեծանիվ է ֆայտոնի նման):
– Չըրչ Արմենիա (Հայոց եկեղեցի), – ասացի ես:
– Օքեյ, – ասաց «վարորդս», որը մի սիրունիկ աղքատ երեխա էր:
– Քամ օն, – կարգադրեցի ես իմ «փայլուն» անգլերենով:
Երեխան սկսեց քշել: Դա ինչ տառապանք էր, որ ես տեսա: Նայում եմ, մեջքի ոսկորները այնպես են ցցվում, որ քիչ է մնում կաշին պատռվի: Քրտինքը թափվում էր: Բեռը ծանր էր, իսկ ինքը վտիտ:
– Պրոբլեմ, – հանկարծ բղավեցի ես: Իսկ ասել` պրոբլեմ, նշանակում է ասել, որ դժգոհ եմ:
– Նո, պրոբլեմ, միստր, նո պրոբլեմ, – աղեկտուր ճչաց երեխան և ընկավ ոտքերս:
Ես բարձրացրի նրան, նստեցրի իմ տեղը, ինքս` նրա փոխարեն, հեծնելով ղեկին սկսեցի քշել: Քշում էի մարդատար փողոցի աղմուկի միջով, ամբոխի առաջ, ռիկշաներին, մեքենաներին խառնված: Երեխան սարսափից կուչ եկած, վախեցած, չորս կողմը նայելով, աղերսում էր ինձ` ցած իջնել ղեկից:
– Չըրչ Արմենիա, – բղավում էի ես և հասկացնում նրան, որ ցույց տա ճամփան: Պիտի տեսնեիք, թե ինչ կատարվեց, երբ մարդիկ տեսան ինձ ղեկի վրա, իսկ իմ տեղը նստած աղքատ պատանուն:
– Ուորթ իզ դիս («սա ի՞նչ բան է»), ապշած էր ամբողջ փողոցը: Երեխան գլուխը կորցրած չգիտեր ինչ անի: Իսկ երբ ստիպեցի նրան մոտենալ ինձ, բռնել ուսիցս ու ձեռքը պարզած ցույց տալ ուղղությունը, շուրջս ամեն ինչ տակն ու վրա եղավ: Ես քշում էի ավելի արագ: Երեխան կամաց-կամաց հավաքեց իրեն, դարձավ ավելի համարձակ: Նա արդեն բղավում էր. («Լեֆտ, րայթ, ֆրոնտ» («ձախ, աջ, առաջ»): Ու մենք սլանում էինք այս իրարանցման մեջ: Հանկարծ ես բղավեցի:
– Ուոթ իզ յոր նեյմ (ի՞նչ է քո անունը):
– Պակրաշ, – հրճվանքով գոռաց երեխան:
Ես ձևացրի, իբր չեմ լսում: – Ուո՞թ, ասացի:
– Պակրաշ, միստր, մայ նեյմ իզ Պակրաշ, մայ նեյմ իզ Պակրաշ, – ոգևորված անընդհատ կրկնում էր երեխան: Հիմա, որ հիշում եմ, ականջիս մեջ է նրա ձայնը: Ու մտածում եմ, ո՞ւր է փոքրիկ Պակրաշը, ի՞նչ է անունը, ո՞վ գիտի քանի անգամ հպարտությամբ պատմել է այս դեպքը և ինչքան է լաց եղել, որ իրեն չեն հավատացել: Ու մինչև հիմա էլ ականջիս է նրա ճիչը. «Այ ըմ Պակրաշ, այ ըմ Պակրաշ, այ ըմ Պակրաշ»: Պակրաշը մի քանի վայրկյան հեղափոխվել էր, իսկ ես այդ մի քանի վայրկյանում, զգացի հեղափոխելու հաճույքը:

Автор: Губен Гаспарян (псевдоним - Хурбан) (Лос-Анджелес)
Издательство: Урах Гюмри, 2010 г.
Фрунзик Мкртчян. "Веселый и смешной человек



- Սովորաբար, ճամփա ընկնելիս ինձ համար շատ կարեւոր են լավ տրամադրությունն ու հարմար կոշիկը: Այլ բան է, որ որպես զբոսաշրջիկ ես մեկնում Իտալիա կամ Ֆրանսիա ու անհագուրդ տպավորություններ կուտակում, այլ բան է, երբ մեկնում ես աշխատելու: Քեզ թվում է, թե դեռ ժամանակ կգտնես երկիրը տեսնելու, սովորույթները ճանաչելու համար: Հիմա, երբ Հնդկաստանում նկարահանումներն ավարտվել են, շատ եմ ափսոսում, որ շատ բան չհասցրեցի տեսնել: Բայց եւ շատ շնորհակալ եմ Հնդկաստանից մի շատ վառ հիշողության համար: Մի օր դուրս եկա հյուրանոցից ու պիտի հասնեի ստուդիա: Կանչեցի ռիկշային, նստեցի սայլակն ու մի քանի մետր անցնելուց հետո նկատեցի, որ ռիկշան հազիվ 14-15 տարեկան է: Իմ այս ծանր քաշով զգացի, որ նիհարում եմ, բառիս բուն իմաստով հուզվում-մաշվում եմ այն մտքից, որ ինձ տանողը երեխա է: Ամբողջ միտքս ու հիշողությունս լարեցի. որ հիշեմ «փայլուն» անգլերենս ու սկսեցի.
«Պրոբլեմ, պրոբլեմ»: Տղաս շրջվեց չհասկանալով ինչ է կատարվում: Ձեռքով-ոտքով փորձեցի լրացնել անգլերենի իմացությունս: Սայլին լծված տխուր աչքերով տղան չէր կւսրողանում հասկանալ, թե ինչից եմ դժգոհ: Չէ° որ նա այնքան զգուշությամբ էր քաշում սայլակը աշխարհի չափ հին Բոմբեյի փողոցներով: Ռուփին նրա ափի մեջ դնելով ես նստեցրի նրան սայլակին, ինքս լծվեցի ու սկսեցի քաշել: Զարմանո՞ւմ եք: Պարզապես ուզում էի քաշել տխուր աչքերով տղայի սայլակը: Ինձնից առաջ անցնելով, վերեւից-ներքեւ էին գնում այլ սայլակները: Իսկ ես դանդաղ, լրիվ թրջված քշում էի իմ թախծոտ ուղեւորին: Տղան սկզբում վախվորած լռում էր, ասես ինչ-որ բանից ընկճված, ինչ-որ բան չըմբռնելով: Հետո ինքն էլ մտավ խաղի մեջ: Ու սկսեց ինձ քշել աջ ու ձախ: Ես քաշում էի սայլակը ուժաս¬պառ եղած, բայց հավատացեք, լիովին երջանիկ:
Շուտով «Ալի Բաբան եւ 40 ավազակները» ֆիլմը էկրան կբարձրանա: Այնտեղ ես երգում եմ, պարում, թռչկոտում: Հնդկաստանում ավելի քան 700մլն մարդ է ապրում, իսկ ես մտածում եմ այն ուղեւորի մասին: Տեսնես կճանաչի՞ ինձ: Ես գոհ եմ, որ ուրախացրել եմ նրան գեթ մի կարճ ժամանակով վերադարձնելով նրան իր մանկությունը: Շատ կտխրեմ, եթե ես նրան որպես ռիկշա ավելի դուր գամ, քան որպես արտիստ:

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ
24.02.2003 «ԵԹԵՐ» N8

Печать

Рассказывает искусствовед и кинокритик Кора Церетели.

Кора ЦеретелиИз документального фильма «Фрунзик Мкртчян. Человек с гордым профилем» мы узнаем об одном случае, приключившемся с Фрунзиком в Индии во время съемок картины «Приключения Али-Бабы и сорока разбойников» и раскрывающем всю глубину его сердца.
Рассказывает искусствовед и кинокритик Кора Церетели: «Там его потряс на улице мальчик-рикша. Крошечный мальчик, тощий, тщедушный, который, так сказать, впрягся в эту самую коляску, и предложил ему [Фрунзику] сесть. Когда он сидел в этой коляске, он просто измучился от того, что этот мальчик его на своих худых плечах тащит. И он его попросил, давай, говорит, ты уступи мне это место».
Мальчик отказывался. Но Фрунзик все же сам «впрягся» в коляску. Он возил мальчика по городу и заставлял его кричать свое имя. «Меня зовут Пакраш!», «Меня зовут Пакраш!» А целью Фрунзика было утверждение этого маленького мальчика как личности… утверждение, что он не винтик в механизме огромного мира, а Человек.