Кристине Мкртчян "Артист ставшей легендой" (Ереван, 2002)
"Артист ставшей легендой" Воспоминания о Мгере Мкртчяне (Ереван, 2002)
авторы составители : Кристине Мкртчян,Лилит Мартиросян, Сюзи Агабекян
Издательство "ЗАНГАК-97"
редактор Кристине Мкртчян
Հեղինակներ` Քրիստինե Մկրտչյան
Էջեր` 100
Կազմ` կոշտ
Չափեր` 20.5x29սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2002
Գիրք-ալբոմի նպատակն է նպաստել Մհեր Մկրտչյան խորհրդանիշի, նրա` կենդանության օրոք արդեն իսկ սկսված սիմվոլացման գործընթացին: Գրքում ներկայացված են արվեստի տարբեր կարգի գործիչների հուշեր, որպեսզի ընթերցողը ավելի լայն պատկերացում կազմի Մհեր Մկրտչյան սիմվոլի մասին:
Ձեր դատին ներկայացվող “Լեգենդ դարձած արտիստը” գիրք-ալբոմի ստեղծման նպատակն է նպատել Մհեր Մկրտչյան խորհրդանիշի, նրա` կենդանության օրոք արդեն իսկ սկսված սիմվոլացման գործընթացին: Ցավոք, ինչպես որոշ այլ ազգեր, այնպես էլ հայերը, իրենց մեծերին գնահատում ու մեծարում են նրանց մահից հետո միայն, սակայն այս գիրքը և նրանում ընդգրկված մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ հուշեր ապացուցում են, որ Մհեր Մկրտչյանի հարցում մեր ժողովուրդը այդպես չի վարվել: Ժողովուրդը սիրել, պաշտել ու մեծարել է նրան, և դա շարունակվում է նաև այսօր: Մենք ուրախ ենք դրա համար: Մհեր Մկրտչյան խորհրդանիշը այսօր իր մեջխորացնում է մեր ազգային մշակույթի մի մեծ պատառ, և բնականաբար, նրա նման մեծերի վեհացումն է, որ կնպաստի մեր ազգային ինքնագնահատականի բարձրացմանը:
Գրքի ստեղծման հետ կապված` ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ մշակույթի տարբեր ոլորտների մեծ ու փոքր գործիչների հետ, լսել նրանց հույզերով լի հուշերն ու պատմությունները Մհեր Մկրտչյանի մասին: Չնայած Մհեր Մկրտչյան երևույթին նրանք նայում են տարբեր կողմերից, սակայն բոլորի մոտ խոսքի բովանդակությունը կառուցվում է միևնույն Մհեր Մկրտչյան – Մարդ – Մեծ արտիստ առանցքի շուրջ:
Աշխատել ենք գրքում ներկայացնել արվեստի տարբեր կարգի գործիչների հուշեր, որպեսզի հետագա ընթերցողը ավելի լայն պատկերացում կազմի Մհեր Մկրտչյանի սիմվոլի մասին: Օբյեկտիվ պատճառներով /հյուրախաղեր, հիվանդություն, ժամանակի սղություն և այլն/ գրքից դուրս են մնացել արվեստի այնպիսի խոշոր գործիչների հուշեր, որոնք անկասկած ավելի կհարստացնեին գրքի բովանդակությունը, և դրա համար ընթերցողի ներողամտությունն ենք հայցում:
Մհեր Մկրտչյանի հարազատ եղբոր` մեծ արվեստագետ Ալբերտ Մկրտչյանի խոսքն ու գնահատականը կարծես թե ամփոփում է գրքի բովանդակությունը և դուք ձեր ցանկությամբ այն կարող եք համարել կամ ամփոփիչ խոսք, կամ վերջաբան:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում արվեստագետ Սերգեյ Առաքելյանին, “ՏԱԹԵՎ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ” տնօրեն Սոկրատ Մկրտչյանին և այն բոլոր արվեստագետներին, ովքեր իրենց ավանդն ունեցան “Լեգենդ դարձած արտիստը” գրքի հրատարակման գործում: