Фридрих Дюрренматт "Физики"
Երբ Մկրտչյան—Եզովպոսը դուրս է գալիս բեմից, հանդիսատեսը անհամբեր սպասում է, թե երբ պետք է աներեր քայլվածքով նորից բեմ մտնի ու կրկին փիլիսոփայի՝ խորն ու իմաստալից՝ հոգուդ մեջ հնչեցնելով թախծի գեղեցիկ նոտաներ: Նման նոտաներ Մհեր Մկըրտչյանր հանդիսատեսների հոգում հնչեցրեց, երբ հանդես եկավ Երևանի հեռուստատեսային ստուդիայի բեմադրած «Ֆիզիկոսները» ներկայացման մեջ: Ֆրիդրիխ Դյուրենմաթի հերոսը՝ ֆիզիկոս Մեբիուսը, խելագար է ձևանում, չի ցանկանամ գժանոցի պատերից դուրս գալ՝ վախենալով, որ քաղաքական խաբեբաները կօգտագործեն իր գյուտը՝ աշխարհով մեկ մահ սփռելու համար: Հիանալի է խաղում Մկրտչյանը այն տեսարանում, երբ Մեբիուսի կինն ու երեխաները գալիս են նրան հրաժեշտ տալու: Առաջին հայացքից խելագարի զառանցանք թվացող խոսքերը, որոնց մեջ դառն ճշմարտություն է թաքնված, նա արտասանում է՝ ստեղծելով ողբերգական-կոմիկական իրավիճակ. «Մեր նավերի մեջ մենք վաղուց արդեն մումիաներ ենք դարձել՝ չորացած ու ծածկված կեղտի հաստ շերտով»: Իսկ ինչպես է սարսափած ետ նետվում, երբ փոքր որդին ասում է, թե ինքը վճռել է հոր նման ֆիզիկոս դառնալ: Մկրտչյան—Մեբիուսը վախով աղերսում, թախանձում է որդուն, որ նա չանի այդ: Հետո ճչում և խելագարի նման ու դուրս վռնդում կնոջն ու երեխաներին. ընդհատում, չի ցանկանամ լսել որդու ջութակի նվագը: Այդ երաժշտությունը նրան հիշեցնում է աշխարհի, գեղեցիկի, երջանկության մասին, որոնցից ընդմիշտ զրկված է ինքը:
Զգալով, որ իրեն խնամող բուժքույրը՝ Մոնիկան հասկացել է, որ նա խելագար չէ, Մկրտչյան—Մեբիուսի աչքերում փայլում են արցունքի կաթիլները, նա մեծ տառապանքով է իր մեջ սպանում սիրո զգացումը:
Արտիստը սքանչելի է արտահայտում Մեբիուսի հոգու խռովքը, երբ համոզում է մյուս երկու ֆիզիկոսին՝ մնալ հոգեբուժարանում, զոհել իրենց՝ հանուն մարդկության փրկության: Ինչպիսի՜ թախիծ, միևնույն ժամանակ բողոք կա նրա ձայնի մեջ, երբ արտասանում է. «Մենք կմնա՞նք գժանոցում, թե՞ աշխարհը գժանոց կդառնա: Մե՞նք կջնջենք մեզ մարդկության հիշողության միջից, թե՞ մարդկաթյունը կջընջվի աշխարհի երեսից... Միայն գժանոցում դեռ կարող ենք ազատ լինել, միայն գժանոցում դեռ կարող ենք հանգիստ մտածել: Այնտեղ՝ ազատ աշխարհում, մեր գաղափարները ջախջախիչ ուժ են»:
«Սովետական Հայաստան» ամսագիր