Манук Арутюнян
Все дело в шляпе
https://ru.armeniasputnik.am/culture/20170704/7788805/ shlyapu-snimi-pochemu-frunzik-lishilsya-golovnogo-ubora-iz-za-muzyki.html
Ани Липаритян, Sputnik.
04.07.2017
«Հանիր գլխարկդ». Ինչու՞ է Ֆրունզիկը զրկվել գլխարկից երաժշտության պատճառով
Актер Фрунзик Мкртчян в фильме Танго нашего детства - Sputnik Արմենիա
«Ազգային հերոս և տխուր արև»` հենց այդպես են անվանում հայտնի ու սիրելի հայ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին հայրենիքում։ Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե (Ֆրունզիկ, Մհեր) Մկրտչյանն այսօր կդառնար 87 տարեկան։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Արտասովոր դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը նույնիսկ այսօր, երբ արդեն ողջ չէ, վարկանիշ է ապահովում հեռուստաալիքների համար։ Բավական է միայն միացնել հեռուստացույցը և տեսնել Ֆրունզիկի գլխավոր դերակատարությամբ որևէ ֆիլմ, և այն մինչև վերջ դիտելու ցանկություն է առաջանում։
Գյումրեցուն բնորոշ հումորի մեծ զգացում ունեցող մարդ, զրուցասեր, սակայն միևնույն ժամանակ տխուր ու ծածկամիտ, նա հանդիսատեսի վրա անջնջելի տպավորություն էր թողնում։ Sputnik Արմենիան մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում մեծն դերասանի մասին։
"Я вам один умный вещь скажу, но только вы не обижайтесь…"
Դեռ վաղ տարիքից Ֆրունզիկ Մկրտչյանը երազում էր դերասան դառնալու մասին, պատանեկության տարիներին ճակատագիրն իրեն բերեց դրամատիկական խմբակ, որտեղ էլ նա սկսեց ուսումնասիրել դերասանական վարպետության հիմունքները։
Մի օր նրա հետ մի հետաքրքիր պատմություն տեղի ունեցավ. երբ Մկրտչյանը բեմ դուրս եկավ իր առաջին և փոքր դերի ժամանակ ու պետք է արտասաներ մի փոքր նախադասություն «Նամակ ունեք իշխանից», ամբողջ դահլիճը սկսեց ծիծաղել։
Իհարկե, պատանի դերասանին դա ընկճեց, և նա «ինքնաբերաբար» արտասանեց. «Գիտեք ինչ, ինքներդ փոխանցեք նամակն իշխանին, ես ժամանակ չունեմ»։ Հանդիսատեսի մոտ այս դրվագը հիացմունք ու ծիծաղ առաջացրեց, սակայն Ֆրունզիկը ապշահար գնաց հետնաբեմ ու տեսավ, որ այնտեղ ծիծաղում են նաև գործընկերները։
Հարցը գլխարկն է
Երիտասարդ թավջութակահար, վերականգնող և ժողովրդական գործիքների սիրահար Մանուկ Հարությունյանը Sputnik Արմենիային մի հետաքրքիր պատմություն է պատմել, թե ինչպես է մի անգամ Ֆրունզիկ Մկրտչյանը «պատահական» նրան գլխարկ նվիրել։
Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
Ֆրունզիկ Մկրտչյանն ապրում է թբիլիսյան Հագոյի տեսքով
29 դեկտեմբերի 2016, 08:29
«Մի անգամ ելույթ էի ունենում «Գանձեր» համույթի հետ Սպայի տանը, որը ժամանակին գտնվում էր Հանրապետության հրապարակում։ Փորձ էի անում, երբ հանկարծակի մի մարդ մտավ սենյակ։ Հետաքրքիր է, որ սկզբում ներս մտավ քիթը, հետո ինքը` Ֆրունզիկը»,– պատմեց Հարությունյանը։
Վարպետը պատմեց, որ սկզբում նա ուղղակի նվագում էր և չէր տեսել` ում է թաքցնում գլխարկը։
«Ֆրունզիկն ասաց ինձ. «ինչ գեղեցիկ է հնչում քո թավջութակը…»։ Իսկ ես այն ժամանակ փորձեր էի անում և եվրոպական երգահանների ստեղծագործությունները հայկական ձևով էի նվագում` մեր ազգային մոտիվներով… Երբ վերջացրեցի, նա մոտեցավ ինձ` ասաց «Բրավո»», – պատմեց Մանուկը։
Երաժիշտն անսահման զարմացավ, երբ Ֆրունզիկը հանեց գլխարկն ու իր գլխին դրեց, շրջվեց և հեռացավ։
«Երկար տարիներ է պահում եմ այդ գլխարկը։ Շատ եմ սիրում այն, դրա հետ կապված հետաքրքիր պատմություն կա։ Հատուկ ընկուզենու մեծ կոճղ եմ բերել արհեստանոց, որ դրա վրա դնեմ գլխարկը։ Չէ՞ որ փայտի այս կտորի մեջ կյանք կա։ Չէի ուզում գլխարկը պատից կախել»,– ասաց Մանուկը` մատնացույց անելով մաքուր և խնամված գլխարկը։