Լեվոն Աթոյանց

Левон АтоянцՄոսկվայի տանը «Ճանապարհ դեպի քեզ» հանդիպումների շարքում հյուրընկալվել էր բեմադրող օպերատոր Լևոն Աթոյանցը: Վաստակաշատ օպերատորը պատրաստակամ է իր փորձառությունը փոխանցել երիտասարդներին: Միաժամանակ մտածում է՝ ժամանակները շատ են փոխվել...

Meeting with cameraman Levon Atoyants
As part of the series of meetings held under the title "Road towards You", Moscow House hosted cameraman Levon Atoyants. The merited cameraman is eager to transfer his experience to the younger generation. In the meanwhile, to him, times have changed greatly...

Опубликовано: 07 апр. 2014 г.

 


"Сегодняшнее кино искусством не пахнет. Это сделка. Какие-то темные финансовые операции — словом, все, что угодно, только не искусство. И почему-то обязательно все играют преступников. Хужан — это и есть герой нашего времени, нашего кино. Смотришь наше кино, возникает ощущение, что в Армении мужчин не осталось: пачками убивают друг друга. Кто это все снимает? Кто им дал право проповедовать эту мерзость? Это что же — такая установка: дебилизовать наше население?" — так началась наша беседа с известным армянским кинооператором Левоном АТОЯНЦЕМ.

http://novostink.ru/interviews/66168-levon-atoyanc-huzhan-eto-i-est-geroy-nashego-vremeni-nashego-kino.html#ixzz2z32Ih8UG 


 Фрунзик Мкртчян в фильме "На дне"
Снимается фильм "На дне". На все союзном кинофестивале в городе Минске, фильм получил престижную премию - "За лучшую экранизацию классики" ! Это первая кинопостановка Фрунза, и такой успех! Работать с ним было одно удовольствие.
Левон Атоянц


Фрунзик Мкртчян и Вахтанг КикабидзеВспоминает Левон Атоянц:
- Это старая история. В связи со съемкой известного документального фильма... мы оказались в Тбилиси в гостях у Бубы Кикабидзе !
Наша встреча началась в уютном подвальном ресторане "Арагви" на проспекте Руставели. Это было инициативой Бубы и его друзей. "Сидели" долго и "интересно" !!! Друзья разговорились, а я... а я еще успевал снимать их для будущего фильма.
Это встреча двух друзей, любимых героев - лидеров в своих республиках ! Так естественно строится истинная дружба братских народов, а не ложными лозунгами политических деятелей - временщиков !
Снимал на цветной кино пленке ЛН! ("Лампа накаливания".) Хотя была возможность снимать на магнитной ленте. "Магнитная технология" убивает традиционное операторское мастерство. Время это доказало !

16.12.2019 Фейсбук

Free Joomla Lightbox Gallery

Печать

Լեւոն Աթոյանցը` "Հատակում" ֆիլմի մասին (A1plus TV)

Լևոն Աթոյանց.«ՀԱՅՐՍ ԱՍՈՒՄ ԷՐ, ՉԽԱԲՎԵՍ...ՉԽԱԲԵՍ... ԵՎ ՉԾԵԾՎԵՍ...»

 ԴԻՄԱՆԿԱՐԻ ԷՍՔԻԶ...

frunzik atoyanc matosyanՀետաքրքիր մի երևույթ: Թվում է մարդուն մոտիկից ճանաչում ես, գործի բերումով ականատես ես եղել նրա նկարահանած ֆիլմերին, գնահատել ես կինոօպերատորի նրա տքնաջան աշխատանքը, ուրեմն նրա դիմանկարը ստեղծելու որևէ խնդիր լինել չի կարող: Սակայն երբ գրելու առիթով ես հանդիպում, բացվում է մի այնպիսի նոր շերտ, որ ինքդ էլ զարմանք ես ապրում: Մտածում ես ինչքան բարդ է մարդ արարածը, այսքան տարի գիտեիր, կարծես նոր-նոր ես ճանաչում: Այսպիսի զգացողություն ունեցա, երբ դիմանկարի էսքիզ գրելու առիթով եղա Երևանի Նորքի զանգվածում բնակվող, հայկական կինոյի ճանաչված օպերատորներից մեկի 87-ամյա Լևոն Աթոյանցի տանը: Սկզբից ևեթ ասեմ, որ չնայած մի քանի տարի առաջ նա ծանր հիվանդություն տարավ, սակայն այն ներքին կամային ուժը, եռանդը, անընդհատ աշխատելու ցանկությունը Աթոյանցի ապրելակերպը դարձավ: Զինվորականի նման աշխատանքային ռեժիմ է իր համար սահմանել: Արթնանում է առավոտյան ժամը 5-6-ը ու անմիջապես սկսում է աշխատել ննջարանի մոտ գտնվող համակարգչի վրա: Հետո նայած թո ինչ թեմատիկայով է առաջնորդվում, անցնում է երկրորդ` մոնտաժային համակարգչին: Երբ ես այնտեղ էի, միաժամանակ երեք գրքերի վրա էր աշխատում: Առաջինը նվիրված էր հայ կինոյին` նրա մեծերին ու իր ընկերներին, անցած ճանապարհին, սկսած Համո Բեկնազարյանից և օպերատոր Ֆելդմանից: 50-ականներին նա ականտեսն ու մասնակիցն է եղել մեր կինոյի պատմության տարեգրությանը: Երկորդ գիքը նվիրված է կինոտեխնիկային` իր և իր ընկերների նորարարական աշխատանքներին, իսկ երրորդը` թռչող ափսեներին: Գուցե տարօրինակ հնչի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը ուր, թռչող ափսեներն ուր: Պարզվում է` նա գիտական հիպոթեզ է զարգացնում ոչ միայն այդ երևույթի պատմությունն ուսումնասիրելուց, այլև իր տեսած և նկարահանած կադրերի հիման վրա ու այս երևույթը նա ցույց է տալիս էկրանին և այնքան համոզիչ ներկայացնում, որ կասկածելն անգամ ավելորդ է դառնում: Մեկ էլ կրկնօրինակում է իր նկարահանած ֆոտոնեգատիվները, այն դարձնում է պոզիտիվ: Արխիվային հետաքրքիր լուսանկարներ, կադրեր, փաստաթղթեր: Նրա նեղլիկ բնակարանը յուրահատուկ մի կինոթատրոն է` տարբեր տարիների զանազան լուսանկարչական ապարատներ, հազվադեպ կինոժապավենների կտորտանքներ, մշակույթի անվանի գործիչների ընծագրերով գրքեր և այլն, և այլն: Նա մի առանձին բաժին է հատկացրել իր սիրելի վարպետներին` կինոօպերատորներ Վյաչեսլավ Գարդանովին, Դմիտրի Ֆելդմանին, Արտաշես Ջալալյանին, Սերգեյ Գևորհգանին և այլոց: Կինոօպետատորներ, ովքեր նրա թիֆլիսյան, լենինգրադյան և երևանյան ստեղծագործական առաջին քայլերի ուղեկիցներն են դարձել: Կատակում ենք: Ասում եմ Լևոն, համարյա Նիկոլայ Օստրովսկին ես դարձել, ով հիվանդ ժամանակ գրեց իր լավագույն` «Ինչպես է կոփվում պողպատը» և փառք Աստծո, որ դու ավելի կենսունակ ես, դժվարությամբ, բայց պտտվում, ման ես գալիս, բակ ես իջնում, երբեմն էլ երևանյան կինոպրեմիերաներին մասնակցում: Եվ դուռդ միշտ կրնկի վրա բաց է, բառիս իսկական առումով: Հարցնում եմ նախնիների մասին: Պարզվում է մայրական կողմը սերում է արցախյան Մանուչարովներից Մանուչարյաններ, իսկ հայրական կողմը` Մուշից, ովքեր 1800-ականներին գաղթել են` սկզբում հաստատվել Սպիտակի Լեռնանցք գյուղում: Ժամանակի հետ համեմատած նրանք ղել են մեծահարուստներ, ոչ հեռու գտնվող Գոգարան գլուղի անտառներում զբաղվել են որսորդությամբ ու մի անգամ էլ իջնում են գյուղ, տեսնում լքված գյուղն ու եկեղեցին, ամբողջ ազգուտակով տեղափոխվում են լեռների ու անտառների ստորոտում ծվարած Գոգարան գյուղ, որտեղ մագնիսի նման իրեն է ձգել վեցերորդ դարում կառուցված Սրբ. Աստվածածին եկեղեցին, և հետաքրքիրն այն է, որ նրանցից շատերը մեկընդմերթ իջել են 10-15 կմ վրա գտնվող կենտրոնական մայրուղի, թուրքական յաթաղանից փրկված գաղթականներ են տարել ու բնակեցրել իրենց նոր հաստատված Գոգարան գյուղում: Այսօրվա Գոգարանում բնակվում են մշեցիներ, ղարսեցիներ, վանեցիներ, ասում են նույնիսկ «կացոներ» կան: Գոգարանում այդպես են անվանում վրացիներին: Հետագայում մեր ճյուղը մեկնում է Թիֆլիս: Դեռ ցարի ժամանակ հորեղբայրս այնտեղ ավարտել է կրտսեր սպայական դպրոց, իսկ խորհրդային տարիներին իր եղբորը` այսինքն հորս, խորհուրդ է տալիս և օգնում ընդունվել Թիֆլիսի Կարմիր հրամանատարների դպրոց: Ահա այստեղ էլ հայրս և մայրս ծանոթանում են և ես ծնվում եմ Թիֆլիսում: Իսկ երեք տարեկանում զրկվում եմ մորիցս և մեկուկես տարեկան քրոջս հայրս գյուղ է ուղարկում: Մինչև քսան տարեկանը քույրս չգիտեր, որ ես իր եղբայրն եմ, կարծում էր հորեղբոր տղան եմ, երբ ամեն ինչ պարզվեց, այդ ամենը նա շատ ծանր տարավ: Ես այդպես էլ ամբողջ կյանքումս չմոռացա հորս տված խորհուրդը, «Չխաբես, չխաբվես ու չծեծվես»: Ցավոք, ես պատվիրանի առաջին չխաբվեսը չեմ կարողացել պահպանել, ես հաճախ եմ խաբվել:
Թիֆլիսյան կոլորիտը, նիստուկացը, անշուշտ, իր ազդեցությունն է թողել ապագա կինոօպերատորի ստեղծագործական կյանքում: Ավելին, ասում է` մինչև այսօր էլ թողնում է և երբեք էլ չի ձերբազատվել: Ի դեպ, Թիֆլիսը ներշնչման աղբյուր է դարձել նաև Ռուբեն Մամուլյանի, Լև Կուլիջանովի, Սերգեյ Փարաջանովի, Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի և շատ շատերի համար: Պատմում է, որ Թիֆլիսի մեյդանը հազվադեպ երևույթ է աշխարհիս երեսին: Այդ հրապարակում զուգահեռվում են բոլոր կրոնների խորհրդանիշները: Հետաքրքիր պատմություններ է հիշում այդ թաղում իր նկարահանած ռեժ. Ա. Այվազյան «Վառած լապտեր» ֆիլմի մասին: Մտահոգված ասում է, որ վրացիները Փիրուսմանիին նվիրված իրենց ֆիլմը մշտապես ցուցադրում են, իսկ Վանո Խոջաբեկյանին նվիրվածը մենք զլանում ենք ցուցադրել: Թբիլիսիի մասին խոսելիս մի տեսակ ոգևորվում է: Ասում է` միշտ գնում գալիս եմ, նույնիսկ այս վիճակով: Թիֆլիսը մի ուրիշ տեսակի էներգիա է տալիս: Հետո ընկնում է կինոաշխարհ մուտք գործած իր առաջին քայլերի գիրկը: «Մեր տունը, որտեղ ես ծնվել եմ հենց այդ փողոցում է: Համո Բեկնազարյանը նկարահանեց հայկական առաջին հնչյուն. Պեպո ֆիլմը: Մի 7-10 րոպե ճանապարհի վրա էր գտնվում «Գրուզիա» ֆիլմ ստուդիան, որը միշտ երեխաներիս ձգում էր և մենք ականտես էինք լինում այդ խորհրդավոր աշխարհում կատարվող իրադարձություններին: Ասում է, այստեղ մի հայ օպերատոր կար` Լևոն Արզումանովը, ով ինձ «լիլիպուտ» լուսանկարչական սարք նվիրեց և այդ օրվանից խորամուխ եղա կինոաշխարհի գատնիքներին: Դպրոցն ավարտելուց հետո Վրաստանի կինոնախարարությունը դեռ այն ժամանակ նրանք շատերիս գործուղեցին համամիութենական ինստիտուտ: Ռեժիսուրա դիմած վրացիները քվոտայով ընդունվեցին ինստիտուտ, իսկ մեզ հայերիս ուղարկեցին ԼԻԿ` Լենինգրադի ինժեներական կինոինստիտուտ: Երեք տարի սովորեցի և ուղիղ «Լենֆիլմ»:
Բազում տեխնիկական սև աշխատանքներ եմ կատարել: Մասնակցել եմ «Շիպկայի հերոսները» ֆիլմի նկարահանումներին` «տելեշկա» էի հրում»: Հենց այդ օրերին էլ Լևոն Աթոյանցը խորամուխ է լինում կինոօպերատորի մասնագիտությանը: Հարցնում եմ, իսկ ինչպես եկար Երևան: Նորից Ոդիսականին նմանվող պատմություն: Ասում է Բերիայի հրահանգով` 1947-1949 թթ. Թբիլսիից հայ մտավորականներին սկսեցին աքսորել Ալթայի երկրամաս: Իմ ուսուցչին` Գարեգին Սեյրանյանին էլ էին տանում: Ուզում էի մոտենալ, ասում էի իմ ուսուցիչն է, չէին թողնում: Նա մի կերպ ինձ հասկացրեց, որ իր տան այսինչ անկյունում կարևոր գիրք է պահված: Վրացիների տղաները գլուխները կախ էին ման գալիս: Ամաչում էին, որ հայերիս հետ այդպես էին վարվում: Ու այդ շրջանում, բոլոր հայ տղաներով երդվեցինք, ինչ որ լինի, ուր էլ որ լինենք, մենք պիտի Երևան գնանք: Մեր երդված 12 տղաներս էլ այդպես էլ վարվեցինք, եկանք Երևան: Իմ հարցում էլ դեր խաղաց կինոօպերատոր Ֆելդմանը, ով մշտապես խորհուրդ էր տալիս մեկնել Երևան, միայն Երևան: Չնայած մորս կողմից հեռավոր բարեկամուհի ունեի` դերասանուհի Նինա Մանուչարովա` Պեպո ֆիլմի Կեկելի դերակատարը, սակայն ես նրանց տուն չգնացի: Երևանում որտեղ ասես քնել եմ` կայրաններում, Նորքի այգիներում, կարճ ասած ընդունվեցի «Հայֆիլմ», նորից որպես տելեշկա հրող:
Հիմա տասնամյակներ անց կինոօպերատոր Լևոն Աթոյանցի հետ միասին դիտում ենք նրա նկարահանած առաջին ` «Ավդոյի ավտմեքենան» ռեժ՝. Դմիտրի Կեսայանց, որը 1966 թ, էկրանավորվել է արձակագիր Վալտեր Արամյանի գործի հիման վրա:
Այս կինոնկարը զարմանալի արդիական հնչեղություն ունի նաև այսօր: «Ավդոյի ավտոմեքենան»՝ թող վերամբարձ չհնչի, այն ինչ նկարահանում է Կուստուրիցան, մատուցամն և կինոոճի առումով, այս ֆիլմի ռեժիսոր Դմիտրի Կեսայանցը նկարահանել է դեռևս 40 տարի առաջ: Երկմտել պետք չէ:
Պարզապես պետք է ևս մեկ անգամ դիտել «Ավդոյի ավտոմեքենան»: Դա ռեժիսորի ճակատագրից բխող, որի մանկությունը անցել է աքսորում, կինոստեղծագործություն է, որը ժամանակին կրճատվել ֆիլմից դուրս են մղվել հետաքրքիր էպիզոդներ և լիամետրաժ ժապավենը դարձել է կարճամետրաժ կինոնկար: Լևոնը պատմում է ոգևորված, որ Ավդոն երիտասարդ Մայիս Կարագյոզյանն է, այս մեկը ջահել Ազատ Շերենցն է` նրա առաջին դերը կինոյում, իսկ սա Արմեն Խոստիկյանն է, ահա և Մուրադ Կոստանյանը: Կինոօպերատորը դրվագ առ դրվագ ներկայացնում է հին Երևանի շինությունները, այսօր արդեն գոյություն չունեցող նեղլիկ փողոցներն ու բակերը: Հետաքրքիր, պատմական արժեք հանդիսացող մի ինքնատիպ կոլորիտ կա այս ֆիլմում: Լևոն Աթոյանցը «Ավդոյի ավտոմեքենան» նկարահանել է գրեթե առանց շտատիվի: Ինչպիսի դինամիկա, թեման ներկայացնելու ճշմարիտ արտահայտչականություն: Մեկ նախադասությամբ ասենք, որ ֆիլմի սյուժեն ՆԷՊ-ի տարիներն են: Գործողությունների սրընթաց զարգացում, ռեժիսորական վարպետություն, մոնտաժի աներեակայելի դինամիկա և այդ ամենին գումարած սարկազմ ու ենթատեքստ: Ափսոսանքով կարելի է նշել, որ այդ ֆիլմի մասին չի խոսվում և չի ցուցադրվում: Ինչպես վերը նշեցինք, կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մոտ հայկական կինոյի տարեգրությունն է պահպանվում: Նա իր փոքրիկ ստուդիայում ցուցադրում է տարիներ առաջ նկարահանած իր մանկության օրրանը` Թբիլիսին, ոգևորված պատմում ու ցույց է տալիս այն տները, որտեղ ծնվել են Ռ. Մամուլյանը, Ս. Փարաջանովը, Ա. Այվազյանը…
Քուռ գետի ափին գտնվող ջրաղացները, որոնցից երկուսի տերը սպիտակցիներ են, անընդհատ հուշեր և հիշողություններ: Ասում եմ` Լևոն թվարկիր այն լավագույն ֆիլմերը, որոնք դու ես նկարել:
- Դժվարանում, - ասում է նա, - հարյուրից ավելի վավերագրական և խաղարկային ֆիլմեր եմ նկարահանել: Որպես կոմբինացված նկարահանումների օպերատոր սկսել եմ Արտաշես Հայարտյանի «Հյուսիսային ծիածան» ֆիլմից: Այնուհետև Ստեփան Կևորկովի և Էրազմ Մելիք- Քարամյանի «Արտակարգ հանձնարարությունում»: Աշխատել է օպերատորի օգնական: Առաջին ինքնուրույն աշխատանքը, որ նկարահանել է ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի «Սովի ժամանակից» ֆիլմն էր: Որպես բեմադրող օպերատոր նմարահանել է «Քաոս», «Աքսորական 011», «Զինվորն ու փիղը», «Հեղնար Աղբյուր», «Մորգանի խնամին», «Խոշոր շահում», «Վառած լապտեր» կինոնկարները:
Նա առանձին մի ջերմությամբ է պատմում Մաքսիմ Գորկու «Հատակում» ֆիլմում իր կատարած աշխատանքների մասին, որը Ֆրունզիկ Մհեր Մկրտչյանի առաջին ռեժիսորական գործն էր: Այս կինոնկարը ինքնատիպ մի ստեղծագործություն է, որտեղ բացահայտվում է Մկտչյան արտիստը և բեմադրիչը: Խոսք է բացվում իր կատարած օպերատրական աշխատանքների գնահատման մասին: Ասում է. «Ես բազմաթիվ փառատոներում մրցանակների եմ արժանացել, բայց այդպես էլ ոչ մի կոչում չունեմ, չեմ զբաղվել, համարել եմ երկրորդական մի բան: Բայց պարզվում է, այդպես չէ, այդ ամենը մեզանում կարևոր էր և՛ երեկ, կարևոր է և՛ այսօր: Այդ ամենից թոթափելու համար դեռ ժամանկ է հարկավոր»:
Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում Լևոն Աթոյանցի նկարահանած «Մորգանի խնամին» ռեժ.` Արման Մանարյան աչքի է ընկնում լուսային ինքնատիպ լուծումներով և ամենակարևորը հեռուստակինոյին բնորոշ խոշոչ պլանների չափի զգացողության պահպանումը, որով էլ ավելի է ընդգծում հանրաճանաչ արտիստներ Ավետ Ավետիսյանի Մինթոև և Վարդուհի Վարդերեսյանի Մագթաղ խաղը: Ինչպես գիտեք, հեռուստաէկրանը գրեթե կիսով չափ կորստյան է մատնում դերասանական խաղը, իսկ նույն կադրերը մեծ էկրանին ցուցադրելիս այնքան է խոշոր ստացվում, որ ուղղակի դիտողի ահմար անսովոր է դառնում: Ահա այս երկու էկրանների համար նրա ընտրած ոսկե միջինը ֆիլմը դարձնում է առինքող ու դիտարժան:
Մի պահ վերհիշենք Ալ. Շիրվանզադեի վեպի հիման վրա էկրանավորված «Քաոս» ֆիլմում նավթահանքերի հրդեհի տեսարանը: Ավելի քան քառասուն տարի առաջ նկարահանված կիոնկարի այդ հատվածը այնքան հավաստի ու ճշմարտացի է, որ կարծում ես, թե ամբողջ Բաքուն հրդեհի մեջ է: Սա փայլուն օպերատրական աշխատանք է, որի հավաստիությունն ինչ-որ տեղ իրականության արտացոլանք է: ԵՎ այդ ամենը Լևոն Աթոյանց կինոօպերատրի ջանքերի շնորհիվ:

Ռոբերտ Մաթոսյան
2017 թ.
 FB 24.09.2021

Լեւոն Աթոյանց. ԱՆԱՎԱՐՏ ԶՐՈՒՅՑՆԵՐ...

Օրերս 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ հանրաճանաչ կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը: Նա այն արվեստագետներից էր, ում անվան հետ են կապված է հայ կինոյի պատմության բազում դրվագներՙ 50-ական թվականներից սկսած: Նկարահանել է քառասունից ավելի խաղարկային ու վավերագրական ֆիլմ: Հարկ է նշել, որոնց շարքում կարելի է առանձնացնել «Ավդոյի ավտոմեքենան» (ռեժ.ՙԴմիտրի Կեսայանց ), «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Վերադարձ» (ռեժ.ՙ Արման Մանարյան),«Քաոս» (ռեժ.ՙ Լաերտ Վաղարշյան), «Զինվորն ու փիղը», «Աղետ» (ռեժ.ՙ Դմիտրի Կեսայանց), «Բովտուն» (ռեժ.ՙ Ալբերտ Մկրտչյան), «Աքսորական 011» (ռեժ.ՙ Լաերտ Վաղարշյան), «Վառած լապտեր» (ռեժՙ. Աղասի Այվազյան), «Հատակում» (ռեժ.ՙ Ֆրունզիկ Մկրտչյան»), «Որտեղ էիր, մարդ աստծո» (ռեժ. Առնոլդ Աղաբաբով) ... Իսկ 2008 թվականին, երբ պատկառելի տարիքում էր, շարունակում էր արարել եւ Ալբերտ Մկրտչյանի հետ ստեղծեց Արցախյան պատերազմի մասին պատմող «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը:

...Լեւոն Աթոյանցի հայ կինոարվեստում թողած ավանդը ու նրա կերպարը ներկայացնելու համար զրուցել ենք ՀՀ եւ ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանի հետ, որ եղել է վարպետի մտերիմներից եւ նրա հետ առնչվել երկար տարիներ: Սեղանին հետաքրքրական գրքույկ էՙ «Դիմանկարի էսքիզ. Լեւոն Աթոյանց»: Սույն գրքույկը գրվել է դեռ 2017-ին, երբ Վարպետն արդեն 87 տարեկան էր:

Ահա թե ինչ է պատմում մեր զրուցակիցըՙ Ռոբերտ Մաթոսյանը.

- Հետաքրքիր մի երեւույթ: Թվում էՙ մարդուն մոտիկից ճանաչում ես, գործի բերումով ականատես ես եղել նրա նկարահանած ֆիլմերին, գնահատել ես կինոօպերատորի նրա տքնաջան աշխատանքը, ուրեմն նրա դիմանկարը ստեղծելու որեւէ խնդիր լինել չի կարող: Սակայն, երբ գրելու առիթով ես հանդիպում, բացվում է մի այնպիսի նոր շերտ, որ ինքդ էլ զարմանք ես ապրում: Մտածում եսՙ ինչքան բարդ է մարդ արարածը, այսքան տարի գիտեիր, կարծես նոր-նոր ես ճանաչում: Այսպիսի զգացողություն ունեցա, երբ դիմանկարի էսքիզ գրելու առիթով եղա հայկական կինոյի ճանաչված օպերատորներից մեկի 87-ամյա Լեւոն Աթոյանցի տանը: Սկզբից եւեթ ասեմ, որ չնայած մի քանի տարի առաջ նա ծանր հիվանդություն տարավ, սակայն այն ներքին կամային ուժը, եռանդը, անընդհատ աշխատելու ցանկությունը Աթոյանցի ապրելակերպը դարձավ: Զինվորականի նման աշխատանքային ռեժիմ էր իր համար սահմանել: Արթնանում էր առավոտյան ժամը 5-6-ը ու անմիջապես սկսում էր աշխատել ննջարանի մոտ գտնվող համակարգչի վրա: Հետո, նայած թե ինչ թեմատիկայով էր առաջնորդվում, անցնում էր երկրորդ` մոնտաժային համակարգչին: Երբ ես այնտեղ էի, միաժամանակ երեք գրքերի վրա էր աշխատում:

- Պարոն Մաթոսյան, Լեւոն Աթոյանցի նկարահանած ֆիլմերը դիտել են սերունդներ: Ի՞նչն էր նրան առանձնացնում կինոարվեստում:

- Թիֆլիսյան կոլորիտը, նիստուկացը, անշուշտ, իր ազդեցությունն է թողել ապագա կինոօպերատորի ստեղծագործական կյանքում: Ավելին, ասում էր` մինչեւ այսօր էլ թողնում է եւ երբեք էլ չի ձերբազատվել: Ի դեպ, Թիֆլիսը ներշնչման աղբյուր է դարձել նաեւ Ռուբեն Մամուլյանի, Լեւ Կուլիջանովի, Սերգեյ Փարաջանովի, Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի եւ շատ շատերի համար: Պատմում էր, որ Թիֆլիսի մեյդանը հազվադեպ երեւույթ է աշխարհիս երեսին: Այդ հրապարակում զուգահեռվում են բոլոր կրոնների խորհրդանիշները: Հետաքրքրական պատմություններ էր հիշում այդ թաղում իր նկարահանածՙ ռեժիսոր Աղասի Այվազյանի «Վառած լապտեր» ֆիլմի մասին: Մտահոգված ասում էր, որ վրացիները Փիրուսմանիին նվիրված իրենց ֆիլմը մշտապես ցուցադրում են, իսկ Վանո Խոջաբեկյանին նվիրվածը մենք զլանում ենք ցուցադրել: Թբիլիսիի մասին խոսելիս մի տեսակ ոգեւորվում էր: Ասում էր` միշտ գնում գալիս եմ, նույնիսկ այս վիճակով: Թիֆլիսը մի ուրիշ տեսակի էներգիա է տալիս: Հետո ընկնում էր կինոաշխարհ մուտք գործած իր առաջին քայլերի գիրկը: «Մեր տունը, որտեղ ես ծնվել եմ, հենց այդ փողոցում է, որտեղ Համո Բեկնազարյանը նկարահանել է հայկական առաջին հնչունայինՙ «Պեպո» ֆիլմը: Մի 7-10 րոպե ճանապարհի վրա էր գտնվում «Գրուզիաֆիլմ» ստուդիան, որը միշտ երեխաներիս ձգում էր եւ մենք ականտես էինք լինում այդ խորհրդավոր աշխարհում կատարվող իրադարձություններին: Ասում էրՙ այստեղ մի հայ օպերատոր կար` Լեւոն Արզումանովը, որն ինձ «լիլիպուտ» լուսանկարչական սարք նվիրեց եւ այդ օրվանից խորամուխ եղա կինոաշխարհի գաղտնիքներին...:

Ռոբերտ Մաթոսյանն իր հեղինակած «Դիմանկարի էսքիզ. Լեւոն Աթոյանց» գրքույկում ներկայացրել է հայ կինոյի նվիրյալի կենսագրությունն ու թողած ժառանգությունը: Լեւոն Աթոյանցը Լենինգրադի կինոյի ինստիտուտում սովորելու ընթացքում «Լենֆիլմ» կինոստուդիայում աշխատել է` որպես օպերատոր: Հետագայում տեղափոխվել է Հայաստան եւ աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր: Բացահայտում ենք նաեւ, որ Թբիլիսիում ծնված արվեստագետը մայրական կողմից սերում էր արցախցի հայտնի Մանուչարովների տոհմից, իսկ հայրական արմատներովՙ մշեցի էր :

- Պարոն Մաթոսյան, Լեւոն Աթոյանցի ո՞ր ֆիլմերի վրա կուզենայիք կանգ առնել: Ի՞նչ մանրամասներ կպատմեք:

- Իմ այս գրքույկը գրելու ժամանակ Լեւոն Աթոյանցի հետ միասին դիտում էինք նրա նկարահանած առաջին` «Ավդոյի ավտոմեքենան», որը 1966 թ, էկրանավորվել է արձակագիր Վալտեր Արամյանի գործի հիման վրա:

Այս կինոնկարը զարմանալի արդիական հնչեղություն ունի նաեւ այսօր: «Ավդոյի ավտոմեքենան», թող վերամբարձ չհնչի, այն ինչ նկարահանում է Կուստուրիցան, մատուցման եւ կինոոճի առումով չի զիջում. ֆիլմի ռեժիսոր Դմիտրի Կեսայանցը նկարահանել է այն դեռեւս 40 տարի առաջ: Պարզապես պետք է եւս մեկ անգամ դիտել «Ավդոյի ավտոմեքենան»: Դա ռեժիսորի ճակատագրից բխող, որի մանկությունը անցել է աքսորում, կինոստեղծագործություն է, որը ժամանակին կրճատվել- ֆիլմից դուրս են մղվել հետաքրքրական էպիզոդներ, եւ լիամետրաժ ժապավենը դարձել է կարճամետրաժ կինոնկար, այդուհանդերձ պահպանելով դրմատուրգիայի ոգին: Լեւոնը պատմում էր ոգեւորված, որ Ավդոն երիտասարդ Մայիս Կարագյոզյանն է, այս մեկը ջահել Ազատ Շերենցն է` նրա առաջին դերը կինոյում, իսկ սա Արմեն Խոստիկյանն է, ահա եւ Մուրադ Կոստանյանը: Կինոօպերատորը դրվագ առ դրվագ ներկայացնում էր հին Երեւանի շինությունները, այսօր արդեն գոյություն չունեցող նեղլիկ փողոցներն ու բակերը: Հետաքրքրական, պատմական արժեք հանդիսացող մի ինքնատիպ կոլորիտ կա այս ֆիլմում: Լեւոնը «Ավդոյի ավտոմեքենան» նկարահանել է գրեթե առանց շտատիվի: Ինչպիսի դինամիկա, թեման ներկայացնելու ճշմարիտ արտահայտչականություն: Մեկ նախադասությամբ ասենք, որ ֆիլմի սյուժեն ՆԷՊ-ի տարիներն են: Գործողությունների սրընթաց զարգացում, ռեժիսորական վարպետություն, մոնտաժի աներեւակայելի դինամիկա եւ այդ ամենին գումարածՙ սարկազմ ու ենթատեքստ: Ափսոսանքով կարելի է նշել, որ այդ ֆիլմի մասին չի խոսվում եւ չի ցուցադրվում: Կինոօպերատոր Լեւոն Աթոյանցի մոտ հայկական կինոյի տարեգրությունն էր պահպանվում: Նա իր փոքրիկ ստուդիայում ցուցադրում էր տարիներ առաջ նկարահանած իր մանկության օրրանը` Թբիլիսին, ոգեւորված պատմում ու ցույց տալիս այն տները, որտեղ ծնվել են Ռ. Մամուլյանը, Ս. Փարաջանովը, Ա. Այվազյանը... Քուռ գետի ափին գտնվող ջրաղացները, որոնցից երկուսի տերը սպիտակցիներ են, անընդհատ հուշեր եւ հիշողություններ: Ասում էի` Լեւոն, թվարկիր այն լավագույն ֆիլմերը, որոնք դու ես նկարել:

- Դժվարանում եմ, - ասում էր նա,-ո՞ր մեկը թվարկեմ... Որպես կոմբինացված նկարահանումների օպերատորՙ սկսել եմ Արտաշես Հայ-Արտյանի «Հյուսիսային ծիածան» ֆիլմից: Այնուհետեւ Ստեփան Կեւորկովի եւ Էրազմ Մելիք- Քարամյանի «Արտակարգ հանձնարարությունում»: Աշխատել էր օպերատորի օգնական: Առաջին ինքնուրույն աշխատանքը, որ նկարահանել էր, ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի «Սովի ժամանակից» ֆիլմն էր:

Նա առանձին մի ջերմությամբ էր պատմում Մաքսիմ Գորկու «Հատակում» ֆիլմում իր կատարած աշխատանքների մասին, որը Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի առաջին ռեժիսորական գործն էր: Այս կինոնկարը ինքնատիպ մի ստեղծագործություն է, որտեղ բացահայտվում է Մկրտչյան արտիստը եւ բեմադրիչը: Խոսք է բացվում իր կատարած օպերատրական աշխատանքների գնահատման մասին: Ասում էր. «Ես բազմաթիվ փառատոներում մրցանակների եմ արժանացել, բայց այդպես էլ ոչ մի կոչում չունեմ, չեմ զբաղվել, համարել եմ երկրորդական մի բան: Բայց պարզվում է, այդպես չէ, այդ ամենը մեզանում կարեւոր էր ե՛ւ երեկ, կարեւոր է ե՛ւ այսօր:

Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում Լեւոն Աթոյանցի նկարահանած «Մորգանի խնամին» (ռեժ.` Արման Մանարյան) աչքի է ընկնում լուսային ինքնատիպ լուծումներով եւ ամենակարեւորըՙ հեռուստակինոյին բնորոշ խոշոր պլանների չափի զգացողության պահպանումը, որով էլ ավելի է ընդգծում հանրաճանաչ արտիստներ Ավետ Ավետիսյանի (Մինթոեւ) եւ Վարդուհի Վարդերեսյանի (Մագթաղ) խաղը: Ինչպես գիտեք, հեռուստաէկրանը գրեթե կիսով չափ կորստյան է մատնում դերասանական խաղը, իսկ նույն կադրերը մեծ էկրանին ցուցադրելիս այնքան է խոշոր ստացվում, որ ուղղակի դիտողի համար անսովոր է դառնում: Ահա այս երկու էկրանների համար նրա ընտրած ոսկե միջինը ֆիլմը դարձնում է առինքող ու դիտարժան:

Մի պահ վերհիշենք Ալ. Շիրվանզադեի վեպի հիման վրա էկրանավորված «Քաոս» ֆիլմում նավթահանքերի հրդեհի տեսարանը: Ավելի քան քառասուն տարի առաջ նկարահանված կինոնկարի այդ հատվածը այնքան հավաստի ու ճշմարտացի է, որ կարծում ես, թե ամբողջ Բաքուն հրդեհի մեջ է: Սա փայլուն օպերատրական աշխատանք է, որի հավաստիությունն ինչ-որ տեղ իրականության արտացոլանք է: Եվ այդ ամենը Լեւոն Աթոյանց կինոօպերատրի ջանքերի շնորհիվ,- ասում է Ռոբերտ Մաթոսյանը եւ շարունակում.

...Լեւոն Աթոյանցը նաեւ Արցախյան պատերազմի վավերագրողն էր: Նրա հետ բոլոր զրույցները մնացին անավարտ: Անցյալ տարի պատերազմի օրերին Հայրենիքի ճակատագրով ապրող արվեստագետը իր դիմագրքում տեղադրել էր հայ զինվորների շուրջ 50 լուսանկարներ ու մակագրել. «ГЕРОИ ВЧЕРАСЕГОДНЯЗАВТРАВСЕГДА!!!»: Կինոյի Վարպետի համար հայ զինվորը մեր երեկվա, այսօրվա ու վաղվա սերունդների հերոսն էր:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021
https://www.azg.am/AM/2021100827?fbclid=IwAR1GXjARRauNeDE5nH398Z7OmjcU3eRlUeGLQgA6vn5d-tv71VXBIfYSmo0