Հայաստանի Զրուցակից (09.07.2010)

Նախորդ կիրակի հայ մեծ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն էր' հուլիսի 4-ին կլրանար նրա 80-ամյակը: Նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ամբողջ Հայաստանում: Ցավոք, նա վաղուց մեզ հետ չէ: Չնայած ինչ է նշանա­կում՜ մեզ հետ չէ: Ահա ֆիլմեր, որոնցում նա այնպես է ժպտում' անհնար էի պատասխան չծիծաղել: Միայն նրա մահից հետո պարզվեց, որ ժոդովրդի պաշտած այդ զվարթ մարդու անձնական կյանքք ողբերգական էր, տառա­պանքով լի: Արտաքուստ այնքան մարդամոտ Ֆրունզիկը շրջապա­տի համար հանելուկ էր մնում:
Միշտ կատակում էր, բայց երբեք չէր անկեղծանում: Շրջապատված Էր բազմաթիվ մարդկանցով, բայց ապրում էր մեկուսացած: Հաճախ մենակ թափառում Էր գիշերային փողոցներում ու ասում. «Ես մենակ չեմ: Շներն ու կատուներն էլ են թափառում»: Նա իսկապես շատ միայնակ մարդ էր, թեև առանց մնացորդի նվիրվել էր միլիոնավոր մարդկանց և նրանց հիշողության մեջ առայսօր կենդանի է: Ահա ընդամենը մի քանի պատմություն՝ տառապող հոզու տեր այդ քանքարավոր մարդու մասին:


Որքան ինձ հիշում եմ՝ Ֆրունզիկը կար: Ոչ թե Ֆրունզե Մկրտչյանը, այլ Ֆրունզիկը՝ խոժոր ու տրտմալի հոնքերով, անասելի տխուր աչքերով և նույնիսկ հայերի համար պատկառելի քթով: Հետո ճակաաագիրն այն­պես տնօրինեց, որ մենք հարևաններ դարձանք: Աշխատանքի շտապելով` ես ձեոքս բարձրացնում էի, որ ողջունեմ նրան, իսկ Ֆրունզիկը պարզա­պես հոնքն էր բարձրացնում՝ դրանով կարծես «ողջույն» ասելով:
Ֆրունզիկ Մկրտչյանը մեծ և ող­բերգական ճակաաագրի տեր դերա­սան էր: Որդին հիվանդ էր, առաջին կինը` նույնպես, դուստրը Արգենտինայում մահացավ... Դժբախտ մարդ էր, դժբախտությունը նրա ճակատին էր զրված: Ֆրունզիկի թաղումից մի քանի շաբաթ անց ես իմ տուն հրավիրեցի նրա եդբորը՝ հայտնի բեմադրիչ Ալբերտ Մկրաչյանին, և մենք խոհանոցում մի քանի ժամ անընդմեջ զրուցեցինք նրա տաղանդավոր եղբոր մասին: Հիշում եմ Ալբերտի խոսքերը. «Ֆրունզն ուզում էր մահանալ, նետվում էր դեպի մահը, երազում այդ մասին` դաժանորեն իր մեջ մարելով կյանքի բնազդները: Նրան ոչ ժամանակը կործանեց, ոչ էլ սերը զինու կամ ծխախոտի նկատմամբ... Ոչ, նա զիտակցաբար գնում էր դեպի իր մահը` ուժ չունենալով դիմանալու որդու և կնոջ հիվանդությանը` ընտանեկան այդ հսկայա­կան վշտին»:
Թեկուզև այդպես: Իսկ հայտնի ճշմարտությունն այն մասին, որ ող­բերգական պատահականություններն այդպիսին միայն թվում են, իրականում եթե նույնիսկ ոչ հասա­րակական, ապա բնական շրջապտույտի օրենքներին են ենթարկվում: Չնայած այդ երկուսը որոշ առումով փոխկապակցված են. պատերազմը խլում է աղամարդկանց կյանքը, իսկ կանայք այդ նույն ժամանակ ավելի շատ տղաներ են ունենում: Քանի որ տղաների հսկայական քանակությունից միայն եզակիներն են իսկական տղամարդ դառնում: Վաթսունականներից` Գագարինը, Օկուջավան ու մեկ էլ Ֆրունզիկ Մկրտչյանը: Հիմա Ֆրունզիկը յոթանասուն տարեկան կլիներ (այս տողերը զրվել են 2000 թ.-խմբ.), բայց մեր  գիտակցությունը չի ուզում հաշտվել երևակայության այն տխուր պատկերի հետ, որում նշանավոր դերասանը ներկա­յանում է դողդոջուն, հիշողության կորստից տառապող ծերունու դերում, որը տանջվում, խելահեղորեն տառապում է իր հարազատների խելագարաթյունից:
Ոչ, միայն թե ոչ այդպես: Նա տասնամյակներ շարունակ բերկրան­քով է լցրել մեր սրտերը և միայն մեկ անգամ տոնը մռայլեց՝ մահացավ հենց Նոր աարվա նախօրեին, և 31-ի գիշերը հայերն առաջին բաժա­կը խմում էին լուռ, առանց զրնգոցի:
Շրջափակման տարիներն էին, տներում լույս չկար, և բոլորին թվում էր. թե աշխարհի վերջն է եկել:

 Հայաստանի Զրուցակից (09.07.2010) Իոսիֆ ՎԵՐԴՅԱՆ, լրագրող
Հայաստանի Զրուցակից (09.07.2010)


Печать

Արմեն ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ

Ֆրունզիկին աոաջին անգամ ոչ թե կինոյում եմ տեսել, այլ բեմում: 1950-ականների կեսերին նա արդեն հանրահայտ էր: Ժողովուրդը գնում էր Սունդակյանի անվան թատրոն՝ հատուկ «Ֆրունզիկի համար»: Եվ իրոք՝ նրա բեմական կերպարն իսկույն մատնում էր, որ նա մեծատառով Դերասան է: Կան ընտրյալներ, ովքեր ի վերուստ դերասան են ծնվում: Վարպետության գաղտնիքները նրանց արյան մեջ են:
Նրա կերպարը մինչև հիմա ինձ համար մնում է չբացահայտված: Նրա մասին մտածեւով՝ ես հասկանում եմ, որ չեմ կարողանում գտնել մի հարցի պատասխան՝ որն է մեր մասնագիտության էությունը: Որպես դե­րասան հանդիսատեսի հետ պետք է խոսես դուք-ով, թե դու-ով: Ֆրունզեին ժողովուրդը միանգամից ընդանեց որ­պես իրենը: Երևանում նրան նայնիսկ ոչ պաշտոնական ժողովրդական պատգամավոր էին կոչում: Նա անշահախնդրորեն օգնում էր բացարձակապես անծանոթ մարդկանց: Բայց հենց դա էլ նրա դառը միայնության պատճառն էր՝ օգնել ինքն իրեն, իր կնոջը, իսկ որդուն արդեն անուժ էր...

logo-sobesednik-armeniiԱրմեն ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ,
ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ
«Հայաստանի Զրուցակից» 09.07.2010

Խորեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ

Խորեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԵրբ Ֆրունզիկը հայտնվեց երևանյան թատրոնում՝ ես նրան հարցրի. «Դու ի՞նչ ես ավարտել»: Նա աոանց աչքը թարթելու պատասխանեց. «Երաժշտական տեխնիկումի թավջութակի ֆակուլտետը»: Երբ ես մեր նվագախմբի երաժիշտներից թավջաթակ վերցրի և Ֆրանզիկին խնդրեցի ինչ-որ բան նվագել՝ նա ձենքերը հուսահատորեն թափահարեց ու գոռաց. «Ինչու պետք է նվագեմ, ես թուղթ ունեմ, որ սովորել եմ»: Երկուսս էլ երկար ծիծաղեցինք, ե ես սկսեցի Ֆրանզիկին թավջութակահար անվանել: Մենք անընդհատ իրար ծաղրում էինք: Նկւսրահանամների ժամանակ վարձում էինք իրարից հեռու մնալ, թե չէ լուրջ աշխատել չէր լինում: Նույնիսկ թաղումներին նախապես պայմանավորվում էինք, թե ով որտեղ պետք է կանգնի: Չէինք կարողանամ մեզ զսպել: Ստեղծագործական հավաքույթներին, որոնք թատրոնում հաճախ էին մինչև առավոտ ձգվում, մենք փողոց էինք դուրս գալիս և այնպիսի բաներ անում... Հիշում եմ՝ լավ խմելուց հե­տո մի անգամ առավոտվա ժամը 5-ին գնացինք կենտրոնական հրա­պարակ, որտեղ Լենինի հսկայական արձանն ու տրիբունան էին ու շքերթ կազմակերպեցինք: Այնտեղ միշտ հերթապահ ոստիկան կար, բայց Ֆրանզիկին դա չէր անհանզստացնում, նրան հնարավոր չէր մերժել: Նա բարձրացավ բեմ և սկսեց դերեր բաժանել: Մեկը գլխավոր քարտու­ղարն էր, մյուսը՝ արտաքին գործերի նախարարը, երրորդը՝ քաղբյուրոյի անդամ: Ֆրունզիկը սովորաբար ժողովրդի դերն էր կատարում: Մեր կոչերին ի պատասխան՝ նա իբրև թե ժողովրդի կողմից տարբեր հայհո­յանքներ էր գոռում: Երբ ոստիկանն օձիքից բռնում էր՝ նա ամբողջ հրա­պարակով մեկ վրդովված գոռում էր. «Դա ես չէի գոռում, այլ ցուցարարներից մեկը»: Ֆրունզիկը կարող էր գոռոցներով ու բացականչություններով նույնիսկ տրամվայը կանգնեցնել: Կտուրին կանգնելով՝ նա բրոնևիկի վրա կանգնած Լենինի ձևերն էր անում:

logo-sobesednik-armeniiԽորեն
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,
ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ
«Հայաստանի Զրուցակից»
09.07.2010