Երգ Երգոց - Մհեր Մկրտչյան (30.03.14 Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն

логготип ЕРГ-ЕРГОЦԵրգ Երգոց 30.03.14
Հաղորդաշարի թեման` Մհեր Մկրտչյան   
Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն

«Երգ երգոց» նախագծում հնչում են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածները ներկայացնող երգեր՝ սկսած անցյալ դարի սկզբից մինչև մեր օրերը, որոնք ուղեկցվում են տվյալ պատմափուլի ժամանակագրությունը ներկայացնող տեսանյութով: Առանձին հաղորդումներ են նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, զանազան հոբելյանական առիթներով հնչում են սիրված երգեր: Հաղորդավար Խորեն Լևոնյանն ամեն ելույթից առաջ ներկայացնում է երգն ու կատարողին, իսկ նախագծի ընթացքում տաղավարում ներկա երաժշտագետները, կոմպոզիտորներն ու մտավորական հյուրերը քննարկում են հնչած երգերը:

 

Մարի Գրիգորյան

ԱՅՍՊԻՍԻ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
"Երգ երգոց" հաղորդաշարը պատրաստում էր հաղորդում նվիրված մեծ դերասանին՝ Ֆրունզիկ Մկրտչյանին, և ծրագրում պետք է հնչեին նրա սիրած երգերը: 2 դերասան նրա անունը կրող թատրոնից նույնպես պիտի երգեին և նրանցից մեկը ես էի:
Մինչ հաղորդման նկարահանումները մի քանի անգամ հանդիպեցի նվագախմբի հետ և փորձեր արեցինք: Եվ նկարահանման օրը ես կատարեցի ,,Էն քո սերն է յար,, երգը: 
Բնականաբար, ինչպես շատերը, ես էլ տեղեկացրել էի ծանոթ-բարեկամներիս, որ "Երգ-երգոցում" երգելու եմ, որովհետև դա իսկապես բացառիկ դեպք էր: Եվ կատարվեց զավեշտալի մի բան. Ինչպես հենց այդ օրը պատմեցի հաղորդաշարի ժամանակ, այն ինչ կատարվել էի Ֆրունզիկ Մկրտչյանի հետ, կատարվեց նաև ինձ հետ. ինձ "կրճատել" էին, որովհետև ժամանակային առումով չէին տեղավորվել և թողել էին իրե՛նց "ծանոթ-բարեկամ" արտիստներին…))) իսկ ելույթի խոսք "Երգ երգոցում" ես ընդհանրապես չպետք է ունենային այդ օրը: 
Ահա այսպիսի պատմություն:

Մարի Գրիգորյան
Մհեր Մկրտչյան "Արտիստական" թատրոնի դերասանուհի

Печать