Էդուարդ Պողոսյան

Эдуард ПогосянԼույսերի պարուսույցը

Ֆրունզիկ Մկրտչյանի հետ Էդուարդ Պողոսյանի ընկերությունը սկիզբ է առել մեր թատրոնում, որի բեմում հանդես է եկել մեծ դերասանը: Նրանք, այդուհետ, տարիներ շարունակ, ջերմ, ընկերական կապի մեջ են եղել իրար հետ: Մինչեւ վերջերս, վարպետ Էդիկը սուրբ մասունքի պես պահում էր Ֆրունզի ձեռքով արված իր դիմանկարը, բայց, այդուհանդերձ, որոշեց այն հանձնել արտիստի անունը կրող թանգարանին՝ ցուցադրության համար:
Եւ Երեւանում, եւ Գյումրիում մեծ հաջողություն ուներ Ժորա Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումը: Գլխավոր դերակատար Ֆրունզիկ Մկրտչյանին հանդիսատեսը ցնծությամբ էր ընդունում եւ մայրաքաղաքում, եւ նրա հայրենի քաղաքում: Այս դերակատարման հետ կապված, վարպետ Էդիկը մի դրվագ է պատմում դերասանի կյանքից:


Фрунзик МкртчянՖրունզիկ Մկրտչյանը մեքենայով շտապում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն՝ հերթական անգամ Ղազար խաղալու: Շտապելուց երթեւեկության բոլոր կանոնները խախտում է: Պետավտոտեսչության մեքենան սկսում է հետապնդել կարգազանցին: Ֆրունզն ավելացնում է մեքենայի արագությունը, փախչում: Վերջապես հասնելով թատրոն, արգելակում է մեքենան ու դուրս գալով, արագ փորձում է ծառայողական մուտքից ներս մտնել:
Այդ պահին տեսուչը հասնում է նրան ու կանգնեցնում.
«Ընկեր Մկրտչյան, երկու հատ հրավիրատոմս չե՞ք տա ներկայացումը նայելու համար»:

Սամվել Հունանյան
http://www.asparez.am/news-hy/luyseri_parusuyc-hy/



 Թատրոնը հյուրախաղերի էր մեկնել Ախալքալակ: Արտիստին ամեն օր հավուր պատշաճի՝ քեֆ-ուրախությամբ էին հյուրընկալում նրա երկրպագու ախալքալակցիները: Մի օր, վաղ առավոտյան, Ֆրունզիկ Մկրտչյանը արթնանալով, ձայն է տալիս. «Էդիկ, հլը քնա՞ծ ես, ել, նայե, թե ուրտե՞ղ ենք… Այ մարդ, ես ըստեղ ի՞նչ գործ ունիմ… Մե շաբաթըմ էլ՝ ըստեղ ե՞մ, յա՛, այ քեզ նորություն, ո՞վ է ընձի ստեղ բերել,-ոտն առաջ է դնում,-էս շլանգն ըստեղ ի՞նչ գործ ունի,-ապա մոտենում է լուսամուտին ու դուրս նայում,-յա՛, հա էլի, Ախալքալակի քարերն են»:

Մի այլ դեպք. քյավառցին խնդրում-աղաչում է, որ արտիստն իր հետ լուսանկարվի, որովհետեւ ինքն այդ լուսանկարով կպարծենա ընկեր-բարեկամների մոտ: Նա ասում է. «Օ՛ֆ, չեմ ուզե, հետո էլ կըսես՝ արի ավտոդ նստինք, ֆռֆռանք, ֆլան-բեֆան, ի՛, ես ըդքան հավե՞ս ունիմ»:
Аспарез логоՍա Ֆրունզիկ Մկրտչյանի բնատուր անկեղծության մասին է խոսում: Կան արտիստներ, ովքեր կյանքում անկեղծ չեն, բայց ճանաչում ունեն: Նա եւ կյանքում էր անկեղծ, եւ արվեստում ճանաչում ուներ: Սա էր, թերեւս, նրա մարդկային ու արտիստական մեծության գրավականը:

Սամվել Հունանյան
http://www.asparez.am/news-hy/ankexc_kyanqum_ev_arvestum-hy/

 

Печать

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՖՐՈՒՆԶԻԿԸ ԴԱՐՁԱՎ ՄՀԵՐ

Фрунзик МкртчянԹԵ ԻՆՉՊԵՍ ՖՐՈՒՆԶԻԿԸ  ԴԱՐՁԱՎ  ՄՀԵՐ

Պատմում է էդիկ Պողոսյանը (մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, Ֆ. Մկրտչյանի մտերիմը)

1953-ին Ֆ. Մկրտչյանը հրավիրվեց Երևան' Գ.Սունղուկյանի անվան պետական թատրոն: Միա­ժամանակ սովորում էր թատերական ինստիտուտում` Վաղարշ Վաղարշյանի կուրսում: Լենինա­կանի պետական թատրոնում մարմնավորած Եզովպոսի ղերով խաղաց նաև Սունղուկյանի թատրոնի բեմում` իր տաղանդի յուրահատուկ առանձնահատկությամբ (23 տարեկանում):
Եզովպոսի դերը երկար տարիներ խաղացել էր տաղանդավոր դերասան Վաղարշ Վաղարշյանը, իսկ Ֆրունզիկի խաղից հետո նա, իր զարմանքն ու հիացմունքն արտահայտելով, ասում է. 
«Ֆրունզիկի խաղալուց հետո ես հրաժարվում եմ այդ դերը խաղալուց...»: Այս իրողությանը չի վրիպում տաղանդաշատ դերասանուհի Օլգա Գուլազյանի ուշադրաթյունից, ու նա, փնտրելով Ֆրունզիկին, հարցնում է. «Ո՞ւր է, ո՞ւր է այն տղան, որն է այն տղան, որ խաղաց Եզովպոս,- ապա մոտենում է Ֆրունզիկին ա ասում,
- Ի՞նչ Ֆրունզ, ի՞նչ Ֆրունզ, դու Մհերն ես, Մհերը»: 
Դրա մեջ, անշուշտ, առաս­պելական հզոր գաղափար կար:

nane logo«Նանե» ամսագիր
N45 սեպտեմբեր .2011 թ.

ներբեռնել .pdf

Այն, ինչ բոլոր մեծերն արեցին բեմի վրա, նա արեց կուլիսներում

Էդվարդ ՊողոսյանԲեմի լուսավորման պահանջը թատրոնի պատմության ակունքներից չի գալիս։ Շատ տարիներ էին պահանջվելու, որպեսզի այդ նորամուծությունը կիրառություն գտներ թատրոնում, ապա եւ ապացուցեր իր անհերքելի պահանջվածությունը։ Լույսի տեխնիկական գյուտի ու դրա կիրառման զարգացմանը զուգընթաց, մարդկային միտքը հղացավ դրա թատրոնում կիրառմանը։ Այս էֆեկտը բեմադրական լուծումների լրացում պիտի ապահովեր ներկայացումներին։ Սա այն դեպքում, երբ «լույս դնողը» յուրատեսակ օժտվածություն ուներ թատերական բեմավիճակը զգալու։ Ու այդուհետ բեմի լույսն իր ուրույն նշանակություն ու կարեւորությունը հետզհետե ձեռք բերեր՝ յուրաքանչյուր ներկայացման մեջ իր ինքնահատուկ ու անփոխարինելի «դերակատարումը» ստանձնելու համար։
Ղարսից արտագաղթած եւ մանկատանը մեծացած Հակոբի ու գյումրեցի հայտնի արհեստավոր Ղալաճի Մկոյի դստեր՝ Թամարի որդին Գյումրու թատրոնում 65 տարիների աշխատանքային վաստակ ունի։ Քանի որ հայրն ու մայրն էլ են այստեղ աշխատել, Էդվարդը դեռ մանկուց հնարավորություն է ունեցել սիրով համակվել թատրոն կոչվող հրաշքի, իսկ տարիների հետ նաեւ՝ ակնածանքով լցվել բեմի վեհության հանդեպ։ Անցած օրերի հուշերը՝ անվանի դերասանների եւ ռեժիսորների հետ երբեմնի շփումները այսօր էլ չեն կորցրել իրենց պայծառությունը ու դժվար չէ թեկուզ աննշան թվացող մանրուքը վերհիշելով, պատմել այդ ամենը։ Իսկ վերապրումն ակնհայտորեն զգայական հաճույք է պարգեւում իրեն։
Ֆրունզիկ Մկրտչյանի հետ Էդվարդ Պողոսյանի ընկերությունը սկիզբ է առել մեր թատրոնում, որի բեմում հանդես է եկել մեծ դերասանը։ Այդուհետ նրանք ջերմ, բարեկամական կապի մեջ են եղել։ Վարպետ Էդիկը, սուրբ մասունքի պես այսօր էլ իր տանն ունի Ֆրունզի նկարած իր դիմանկարը։ Մի դվագ է պատմում հանրահայտ արտիստի կյանքից․ «Ֆրունզի դերացանկում մեծ հաջողություն ուներ «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումը։ Այդ դերը նա խաղացել է եւ՛ մեր, եւ՛ Երեւանի բեմերում։ Մի օր Ֆրունզն իր մեքենայով շտապում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն՝ հերթական անգամ Ղազար խաղալու։ Շտապելու պատճառով երթեւեկության կանոնները, բնականաբար, խախտում է։ Պետավտոտեսչության մեքենան սկսում է հետապնդել կարգազանց վարորդին։ Ֆրունզն ավելացնում է մեքենայի արագությունը, այսինքն՝ դիմում է փախուստի։ Վերջապես հասնելով թատրոն՝ արգելակում է ու մեքենայից դուրս գալով, փորձում է ծառայողական մուտքից ներս մտնել։ Բայց համառ պետավտոտեսուչը հասնում է նրան ու կանգնեցնելով խնդրաբար ասում՝ «Ընկեր Մկրտչյան, հրավիրատոմս չե՞ք տա՝ ներկայացումը նայելու համար»։ Պողոսյանին այս դիպվածը նա է պատմել ու ավելացրել՝ «Ես էլ մտածում էի, թե ո՞նց գլուխս պրծացնեմ սրանից։ Բայց բանից դուրս եկավ, որ մարդն իր խնդիրը լուծելու համար էր ընկել ետեւիցս»։

Ֆ․Մկրտչյանի հեղինակային գործերիցՀայ թատրոնի վաստակաշատ գործիչն արժանացել է Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի դափնեկրի եւ «Գյումրու երախտավորի»կոչման։ Նրա մասնակցությամբ են ստեղծվել հարյուրավոր բեմադրություններ Հայաստանում, մերձավոր ու հեռավոր արտասահմանյան երկրներում եւ, իհարկե, Սփյուռքի տարբեր թատրոններում։ 1946 թվականից նա Լենինականի պետական թատրոնում է, սիրող աշխատակից (հետաքրքիր մասնագիտություն է՝ չէ՞) օժանդակ կազմի դերասան (սա հասկանալի է՝ նկատի է առնվում էպիզոդիկ դերասան լինելու հաստիքը), էլեկտրիկ, էլեկտրիկ-լուսավորող, լույսերի արվեստագործ վարպետ, սարքավորումների ծառայության պետ, փոխտնօրեն, ապա եւ՝ տնօրեն։ Բացառիկ են այն ներդրումները, որոնք ունեցել է ականավոր բեմադրիչներ Վարդան Աճեմյանի, Արմեն Գուլակյանի, Հրաչյա Ղափլանյանի, Խորեն Աբրահամյանի, Գրիգոր Մկրտչյանի, Երվանդ Ղազանչյանի, Ալբերտ Մկրտչյանի բեմադրություններում։ Լուսային կառույցի հրաշալի զգացողությունը, լույսի նպատակասլաց, բազմաշերտ միջոցների կիրառումներով նա կարողացել է բեմադրության գաղափարական ասելիքը, գեղարվեստական ուղղվածությունն հասցնել հանդիսատեսին։ Տեխնիկական եւ գեղարվեստական հնարքների ներդաշնակությամբ նա կարողացել է ամեն մի բեմադրության մեջ ընդգծել անհատականության հիմնորոշ գծերը, դառնալ բեմադրիչի համահեղինակը։ Այդ համահեղինակության գրավականն են Վահե Շահվերդյանի, Եվգենի Սիմոնավի, Միխայիլ Ուլյանովի եւ էլի թատերական աշխարհում շատ երեւելիների հետ ստեղծած բեմադրությունները։
Գումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նկարիչ-լուսավորող Էդվարդ Պողոսյանին այդ նուրբ մասնագիտության հմտությունները փոխանցվել են վարպետ Մուկուչից, հղկվել տարիների փորձով ու իմացությամբ։ Մի մասնագիտություն, հմտություն, վարպեություն, որ նրա թատերական ընկերներին իրավունք է վերապահել նրան պարզապես՝ եւ՛ հանաքով, եւ՛ լրջմիտ, կոչելու Էդիկ Լուսավորիչ։ Սա պարզապես զուտ արձանագրում չէ լույսերի նկարման պարունակին նրա տիրապետմանը գյումրեցիների կողմից։ Էդվարդ Պողոսյանը ներկայացումներ է լուսաձեւավորել ոչ միայն Հայաստանի մարզերի, մայրաքաղաքի բոլոր թատերաբեմերում, այլեւ՝ ԼՂ հանրապետության Ստեփանակերտի թատրոնում։ Ու նրա բեմադրած լույսերի պարը միշտ էլ ակնահաճո եւ բեմադրական խոսքին ու ասելիքին փոխլրացնող երեւույթին հարիր է եղել, ինչը բազմիցս խոստովանել են ներկայացումների բեմադրիչները։
Զորօրինակ, Երվանդ Ղազանչյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ․ «Նա անվիճելի պրոֆեսիոնալ է, հիմա ասում են՝ արհեստավարժ՝ թող լինի այդպես։ Նրա բախտը բերեց, որ աշխատեց Ցոլակ Ամերիկյանի, Վարդան Աճեմյանի, մի շարէմեծերի հետ։ Սովորեց, կուտակեց ու յուրացրածն օգտագործեց։ Չափազանցություն թող չհնչի, բայց պիտի մի ճշմարտություն ասեմ․ այն, ինչ բոլոր մեծերն արեցին բեմի վրա, նա արեց կուլիսներում»։ Ալբերտ Մկրտչյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ․ «Ինձ համար թանկ արվեստագետ է։ Թատրոն Էդիկի հոգուց է բխում, նրա երակներում հոսում է թատերական արյուն՝ Հրաչյա Ներսիսյանով, Մհեր Մկրտչյանով, Ժան Էլոյանով․․․ ովքեր գործել են Գյումրու թատրոնում։ Նա արվեստագետ-լուսավորող է։ Ամեն մի ռեժիսոր գերագույն հաճույք է ստանում նրա հետ աշխատելով»։ Խորեն Աբրահամյան՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ․ «Թատրոնի մասին խոսելիս, անհնար է շրջանցել Էդվարդ Պողոսյանի անունը։ Վարպետ եմ համարել դերասանների մեջ։ Վարպետ է լուսային ձեւավորման մեջ Էդվարդ Պողոսյանը»։ Նիկոլայ Ծատուրյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ․ «Նրա պրոֆեսիոնալիզմն ինձ շատ է ոգեշնչում։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ շատ նրբորեն է տիրապետում իր արվեստին, ճշգրտորեն գնահատում ու լուսաուրվագծում է յուրաքանչյուր դրվագ»։
Է․Պողոսյանը բազմաթիվ պաշտոնական ու փառատոնային համերգների լուսային ձեւավորումների հեղինակ է, ստեղծել է մեծաթիվ լուսային համակարգեր Հայաստանի թատրոններում եւ մշակույթի պալատներում։ Նա մասնակցել է ԽՍՀՄ ակադեմիական Փոքր թատրոնի, Վախտանգովի անվան ակադեմիական թատրոնի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի արտասահմանյան հյուրախաղերին՝ մեծ գնահատանքի արժանանալով արտասահմանյան մասնագետների կողմից։ Բարձր գնահատելով նրա՝ թատրոնում ունեցած վաստակն ու ծառայությունները, ՀԽՍՀ իշխանությունները 1965 թվականին նրան պարգեւատրել են Գերագույն խորհրդի պատվոգրով։
Երիտասարդ տարիքում Է․Պողոսյանը զբաղվել է պարարվեստով, ունեցել է հաջողություններ։ Անձամբ բեմադրել է պարեր։ Պարային համույթի հետ ելույթներ է ունեցել Խորհրդային միության տարբեր քաղաքներում։ Պարային պլաստիկային տիրապետելու եւ դրա նրբություններն հասկանալու կարողությունը չէ՞ արդյոք, որ ներկայացումներում գունագեղ լույսերի խաղն ու մերձեցումը, բեմասփյուռ ալեկոծումները, լուսառկայծումները ճկուն ու սրբատաշ պարեր են ընկալվում հանդիսատեսի կողմից։ Լույսերը, կարծես, նրա հեզ պարուհիները լինեն։
1999-2008 թվականներին աշխատելով Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնում՝ Էդվարդ Պողոսյանը հանդես բերեց հմուտ կազմակերպչի ու տնտեսվարի հմտություններ։ Այդ ժամանակ դժվարին կացության մեջ էր հայտնվել թատրոնը՝ պարտքեր էին կուտակվել։ Հանդիսատեսի մարող հետաքրքրությունը թատրոնի հանդեպ ակնհայտ էր։ Պողոսյանը կատակով է նկարագրում թատրոնի այդօրինակ վիճակը․ «Մենք նմանվել էինք ջրավազանում լող տվողներին, ու դա այն դեպքում, երբ այնտեղ ջուր չկար»։ Բայց այդ, տարիներին Լինսի հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվեց թատրոնի շենքը, ժթատրոնն ունեցավ ջեռուցման համակարգ։ Խաղացանկային նոր ներկայացումներ բեմադրվեցին, որոնց մի մասը պատանի հանդիսատեսին էր հասցեագրված։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչն այսօր էլ իր գործը պատվով է կատարում Արագած մարզամշակութային պալատում՝ աշխատելով փոխտնօրեն ։

Սամվել Հունանյան