Չախալ Պարույր

Ձախորդ Նազար

- Ֆրունզիկը աչքիս առաջ բոյ քաշեց, մեծացավ, – պատմում է Սհեր Սկրտչյանի մանկության ընկերը՝ Պարայր Չախալյանը (ըստ գյումրեցիների՝ Չախալ Պարույրը) ե շարունակում, – Էսօրվա պես կհիշեմ. 41 թիվն էր, Տեքստիլի ակումբի վարիչ ընկեր Նիկոլին (Նիկոլ Բաղդասարյան) ընկերներով շաա խնդրեցինք, որպեսզի Ֆրանզիկին թույլ տա մասնակցելու ակումբի թատերական խմբակի պարապմունքներին։ Ախր էնուր շատ կնմանացնեինք մեծանուն Խաչանյանին։ Սկզբից չեմուչում էր անում ընկեր Նիկոլը, բայց ի վերջո, համաձայնեց։
Կհիշեմ, ակումբի թատերական խմբակը կբեմադրեր «Քաջ Նազարը»: Պատերազմ էր, դերասանի մեծ պահանջ կար։ Հայրենադարձ Հակոբը պտի անձրևի դեր խաղար, իսկ Ֆրունզիկը Քաջ Նազարի։ Հակոբին մի կերպ տղոց միջոցով հանեցինք վերև, որպեսզի ցնցուղով ջուր լցնի Նազարի զլխին։ Ֆրունզիկը էշին հեծած եկավ բեմի մեջտեղը (այդ տարիներին մի գյուղացի էշով միշտ մածուն էր բերում վաճառելու, խնդրել էինք նրան մի քանի րոպեով էշը մեզ տրամադրել, բարի մարդ էր, չմերժեց, մենք էլ լավության փոխարեն նրան ձրի ներս թողեցինք դիտելու ներկայացումը):
Երբ Ֆրունզիկը էշի վրայից դիտմամբ ներքե ընկավ, էշը սկսեց դահլիճով մեկ գռռալ։ Խեղճ Հակոբը վախից ցնցուղը ձեռքին ընկավ էշի ոտքերի մոտ... Դահլիճում բռնկվեց ծիծաղը։ Մի քանի սրամիտ զյամրեցիներ սկսեցին կատակել։ Ֆրանզիկին մեծ դժվարությամբ հաջողվեց էշին դուրս հրավիրել բեմից...

Печать

Ֆրունզիկի խորհրդով

Թատրոնը բեմադրում էր «Ոճրագործի ընտսսնիքը» պիեսը: Կորրադոյի դերում պետք է խաղար այն ժամանսսկ թատերախմբի աչքի ընկնող դերասան Սահակ Փափազյանը: Ֆրունզիկի խորհրդով ազդագրի վրա ուղղակի գրվեց՝ «Կորրադոյի դերում՝ Փափազյան»: Քաղաքում անմիջապես տարածվեց անսպասելի լուրը՝ մեծանուն Փափազյանը ժամանել է Լենինական հյուրախաղերի: Տոմսերը, որ պարզապես քառակուսի կտրված թղթեր էին, ձեռքից-ձեոք էին փախցնում: ժողովուրդը ներկայացումը սկսվելուց մեկ ժամ առաջ շրջապատել էր ակումբը: Ներս մտնել հնարավոր չէր: Երբ սկսվեց ներկայացումը և բեմում հայտնվեց Սահակ Փսսփազյան-Կորրադոն, ժողովուրդը իրարով անցավ, մի քանիսը ներխուժեցին բեմ: Խեղճ Սահակին թատրոնի ետնամասի դռնից հազիվ փախցրին:
Երկար ժամանակ նա չէր համարձակվում մտնել ակումբ։

"Համայնապատկեր"

Պատմում է Չախալ Պարույրը, Ֆրունզիկի մանկության ընկերը։ 

 "Նամուս" ներկայացման մեջ, Ֆրունզիկը Ռուստամի դերն էր խաղում:
Երբ հասավ պահը, որ պետք է խանչալը հաներ և սպաներ Սուսանին, զգաց, որ փայտից պատրաստված խանչալը խոնավությունից ուռել, դուրս չէր գալիս պատյանից:
Որպեսզի անհարմար վիճակ չստեղծվեր, Ֆրունզիկը հանգիստ դիմեց Սուսանին.
-  Հլը կուրծքդ բաց, տեսնիմ խալ կա՞, հետո նոր խանչալս կհանեմ ...
Հ.Գ. Հիմա ասում եմ, երանի ամեն մեկն իր խանչալն հանելուց առաջ մի հատ ճշտում աներ...

Рассказывает Чахал Паруйр, друг детства Фрунзика.

 Фрунзик исполнял роль Рустама в спектакле «Намус». Когда настал момент вынуть кинжал и убить Сусанну, он почувствовал, что набухший от влаги деревянный кинжал не выходит из ножны.
Чтобы не создавать неловкой ситуации, Фрунзик спокойно обратился к Сусанне.
- Открой грудь, дай посмотреть, есть ли родинка, тогда я сниму свой кинжал...

P.S. Я бы так хотел чтобы все, прежде чем вынимать из ножен свой кинжал заранее подумали.